ՀՀ ԱԱԾ-ն՝ Պուտինի և Նարիշկինի հակաարևմտյան նախաձեռնությանը միանալու մասին

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը տասն օր անց, Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան, անդրադարձել է Մոսկվայում հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացած ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպմանը հաջորդած աղմկահարույց հաղորդագրության բովանդակությանը:

Հիշեցնենք՝ Կրեմլի ազդեցության գոտում գործող լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը, հոկտեմբերի 13-ին հայտնեցին, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են «Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից ժողովրդավարությունը բռնի կերպով ԱՊՀ երկրներում արմատավորելու փորձերը»: Սերգեյ Նարիշկինի ղեկավարած արտաքին հետախուզական ծառայությունը շեշտել էր, որ հատուկ ծառայությունների ղեկավարները, որոնց թվում, ի դեպ, նաև հեղափոխական Հայաստանի ԱԱԾ տնօրենն է եղել, հանգել են այն միասնական կարծիքին, որ այդ ժողովրդավարության ներդրման գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը: Պուտինի մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին:

Factor.am-ն Արմեն Աբազյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք վերահաստատում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրությունում նաև ՀՀ ԱԱԾ-ի անունից ներկայացված դիրքորոշումը, որ Արևմուտքն ապակառուցողական ազդեցություն ունի ՀՀ-ում և դրսից բռնի կերպով ժողովրդավարություն արմատավորելու փորձեր են կատարվում:

Խնդրել էինք հայտնել՝ ինչո՞վ է դա սպառնում ՀՀ ազգային անվտանգությանը,  արդյո՞ք դեռ պահպանվում է դրսից ժողովորդավարությունը բռնի կերպով արմատավորելու վտանգը և ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկելու ԱԱԾ-ն՝ այդ վտանգը չեզոքացնելու համար:

ԱԱԾ-ից Factor.am-ին փոխանցել են, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տարածած հաղորդագրությունը ոչ թե մասնակից երկրների անվտանգության մարմինների ղեկավարների համատեղ հայտարարություն է, այլ հոկտեմբերի 13-ի նիստն ամփոփող տեղեկատվություն:

Ըստ էության, Հայաստանի ԱԱԾ-ից փոխանցում են, որ Արմեն Աբազյանը չի միացել Պուտինի հակաժողովրդավարական շարժմանը:

«Ի պատասխան ԱԱԾ տնօրենին ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության հերթական նիստի օրակարգը նվիրված է եղել ոչ թե առանձին երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների գործունեությանն առնչվող մարտահրավերներին, այլ ընդհանուր առմամբ ԱՊՀ տարածաշրջանի հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներին։

Ինչ վերաբերում է սույն թվականի հոկտեմբերի 13-ին ՌԴ ԱՀԾ տարածած մամլո հաղորդագրությանը, ապա այն, ըստ էության, նիստն ամփոփող տեղեկատվություն է, այլ ոչ թե մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների  համատեղ հայտարարության տեքստ։

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է որպես ժողովրդավարական, իրավական պետություն, և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում, իր ողջ գործիքակազմով նպաստում է սահմանադրական վերոնշյալ նորմի կենսագործունեության ապահովումը»,- ասված  է ԱԱԾ պատասխանում։

Նարեկ Կիրակոսյան