Հնդկաստանն ԱՄՆ-ից ձեռք բերված նորագույն սպառազինությունը տեղակայում է Չինաստանի հետ սահմանին․ լրատվամիջոց

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հնդկաստանը ԱՄՆ-ից ձեռք բերված նորագույն սպառազինությունը, այդ թվում՝ ուղղաթիռներն ու հրետանային համակարգերը, տեղակայել է երկրի հյուսիս-արևելքում՝ Չինաստանի հետ սահմանին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Economic Times-ը։

Աղբյուրի տվյալներով՝ սպառազինությունը տեղակայվում է Թավանգ սարահարթում, որը հարակից է Բութանին և Տիբեթին։ Այդ տարածք են տեղափոխվում ամերիկյան արտադրության Chinook ուղղաթիռները, M-177 155 մմ-ոց գերթեթև նորագույն հաուբիցները։ Բացի այդ, այնտեղ գտնվող հնդկական զորքերը ստացել են ամերիկյան արտադրության SIG Sauer 716 նորագույն ինքնաձիգներ։

«Լեռնային հարվածային կորպուսն ամբողջությամբ գործողության մեջ է։ Բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ մարտական ու մատակարարման, լիարժեք պատրաստ են ու համալրված»,- Հնդկաստանի ԶՈՒ Արևելյան հրամանատարության գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մանոջա Պանդեի խոսքերն է վկայակոչում պարբերականը։

Նշենք, որ Հնդկաստանն ու Չինաստանն անցյալ դարի կեսերից վիճարկում են Քաշմիրի հյուսիսում սահմանամերձ շրջանի, ինչպես նաև հյուսիսարևելյան Արունաչալ-Փրադեշ նահանգի 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի պատկանելության հարցը։

Էմմա Չոբանյան