Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում բռնության ու ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի մասնակիցներին

Լուրեր

13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցները հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացրել, որն ավարտվել է ոստիկանական բաժանմունքում նրանց ծեծով։

Մասնավորապես, Meydan TV-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 26-ին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Զիա Բունիաթովի անվան պողոտայում և նույնիսկ փորձել փակել այն։ Ոստիկանները, սակայն, կանխել են։ Բողոքի պատճառը պողոտայի մոտ գտնվող փոքր շուկայի քանդումն ու մարդկանց վտարումն է։

Ըստ ցուցարարների՝ նախօրեին էլ ոստիկանության 17-րդ վարչության աշխատակիցները ներխուժել են տարածք և մոտ 30 հոգու բերման են ենթարկել բաժին։ Նշվում է, որ բաժանմունքում ոստիկանները պատերազմի մասնակիցներին բռնության ու ծեծի են ենթարկել։ Նաև ոմանց ինքնազգացողությունն է վատացել ու տեղափոխել են քաղաքի թիվ 5 հիվանդանոց։

Ի դեպ, այս միջադեպի կադրերը հայտվել են սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում և ակտիվորեն քննարկվում են։

Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Էհսան Զահիդովը հերքել է պատերազմի մասնակիցներին ծեծի ենթարկելու մասին լուրերը։ Նա ասել է, որ ցուցարարներին հրավիրել են Նարիմանովի շրջանի ոստիկանության 17-րդ բաժանմունք՝ հողամասի շուրջ ծագած խնդրի պատճառով։ Ըստ ՆԳՆ ներկայացուցչի՝ նրանք անօրինական գործողություններ են կատարել տարածքում, որը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտում է։

Պատերազմի մասնակիցներն էլ հայտարարում են, թե եկամուտի այլ աղբյուր չունեն և պահանջում են խնդրին լուծում տալ։

Հավելենք, որ պատերազմի մասնակից ադրբեջանցիները հաճախ են դժգոհում իրենց խնդիրների նկատմամբ պետական մարմինների անտարբերությունից։ Նրանք պարբերաբար տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպում պատկան կառույցների, այդ թվում՝ ՊՆ-ի մոտ՝ պահանջելով լուծել իրենց սոցիալական, առողջական ու այլ խնդիրները։

Էմմա Չոբանյան