«Պատիվ ունեմ»-ը վերահաստատում է` Փաշինյանի հետ կհանդիպի միայն նրա հրաժարականի հարցը քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է մեր խմբակցության դիրքորոշումն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկ օրակարգ կա, որը կարող է նրա հրաժարականին վերաբերել։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին արդյոք պատրաստվում են ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկն ու փակ հանդիպում ունենալ նրա հետ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիրները պահանջում են՝ առաջին դեմքերը գան ու պատասխանեն իրենց հարցերին, բայց երբ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փակ դռների հետևում հանդիպել ու քննարկել, նրանց պահանջը փոխվում է, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Կա օրակարգերի խնդիր։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ամենատարբեր հարցերի շուրջ տարբեր պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելու պահանջներ են եղել… Սահմանազատման հարցի իրավասու անձանցից մեկը հենց ԱԳ նախարարն էր, բայց նա ներկա չէր ԱԺ փակ նիստին։ Կա քննարկումների մի քանի ձևաչափ, որոնք չեն սահմանափակում հարց տվողի հնարավորությունները, մինչդեռ կառավարության հարցուպատասխանի ժամանակ սահմանափակում կա»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ տարբեր պաշտոնատար անձանց են հրավիրել խորհրդարան, բայց նրանք չեն ներկայացել:

Մանրամասները տեսանյութում: