Բանտարկված Միխայիլ Սաակաշվիլին համաձայնել է բուժում ստանալ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին թույլ են տվել զրուցել փաստաբանների հետ և փաստաթղթեր փոխանակել։ Դրանից հետո Սաակաշվիլին հետ է կանգնել նախկինում հայտարարված բողոքի ծայրահեղ ձևից՝ հրաժարում բժշկական օգնությունից, հետազոտություններից և այլն։ Այս մասին լրագրողներին ասել է Սաակաշվիլիի փաստաբաններից Դմիտրի Սաձաղիշվիլին Ռուսթավիի բանտում իր պաշտպանյալի հետ հանդիպումից հետո, գրում է Նովոստի Գրուզիան։

«Մենք հնարավորություն ունեցանք շփվելու այնպիսի ձևաչափով, որը բացառում է խոսակցության ձայնագրությունը Պետական անվտանգության ծառայության կողմից։ Ելնելով դրանից՝ Սաակաշվիլին հրաժարվել է սրել իր բողոքի ձևը՝ հրաժարվել բուժումից, անալիզներից և այլ բաներից։ Ներկայում բողոքը սպառվել է, և նա կշարունակի շփվել բժիշկների հետ»,- ասել է Սաձաղլիշվիլին։

Փաստաբանն ընդգծել է, որ Միխայիլ Սաակաշվիլին ևս մեկ անգամ վերահաստատել է իր հարգանքը խորհրդի անդամ բժիշկների նկատմամբ, ներողություն է խնդրել բողոքի ակցիայի պատճառով մի քանի ժամ նրանց հետ հանդիպելուց հրաժարվելու համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը բժիշկների, այդ թվում՝ կոնսիլիումի անդամների հետ։

Տաթև Ֆռանգյան