Երկիր, որ համատեղում է ավանդույթները ժամանակակից միտումների հետ. Հայաստանի մասին հոդվածների` գերմանական մամուլում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանական առաջատար «Frankfurter Allgemeine» օրաթերթում (N56112, 2018թ. մարտի 4), «Stern (N10, 2018թ. մարտի 1)  և «Der Spiegel» (N12, 2018թ. մարտի 17) ամսագրում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր, որտեղ մեր երկիրը ներկայացվել է որպես ճամփորդական գրավիչ վայր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական ներուժին, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական և ստարտափ ոլորտում արձանագրված առաջընթացին, այն հարցերին, թե ինչպես է երկիրը հաջողությամբ կարողանում համատեղել ավանդույթները ժամանակակից միտումների հետ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նյութում, մասնավորապես, նշվում է, որ Արարատ լեռան ստորոտում գտնվող փոքրիկ կովկասյան երկիրն ունի շուրջ երեք հազար տարվա պատմություն: 1991թ. անկախացումից հետո նրա գլխավոր ռեսուրսը դարձան բարձր որակավորում ունեցող և լավ կրթությամբ մասնագետները, հատկապես ՏՏ ոլորտում:

Անդրադարձ է կատարվում ԹՈՒՄՈ կենտրոնի հաջող գործունեությանը, հայերի կողմից ստեղծված ծրագրերին, ինչպես, օրինակ, PicsArt-ն է: Հեղինակի ներկայացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայերն այնքան առաջ են գնացել, որ իրենց ստեղծած արտադրանքը, օրինակ՝ ArmPhone-ը կամ ArmTab-ը, կարողանում են արդեն արտահանել: Մեծ տարածում են գտնում նաև ստարտափերը, իսկ Google-ի և Microsoft-ի պես աշխարհահռչակ ընկերություններն իրենց ներկայացուցչություններն են բացել Հայաստանում:

Հեղինակի կարծիքով՝ աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև զբոսաշրջության ոլորտում, հատկապես՝ էկոտուրիզմի և էքստրիմ տուրիզմի զարգացման առումով, և հայերը փորձում են բնությունը և տեխնիկան մերձեցնել միմյանց, ինչի վառ օրինակներից է Տաթևի ճոպանուղին: Ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենում մի շարք երաժշտական միջոցառումներ, որտեղ ավանդական երգերը հաջողությամբ համադրվում են ջազի և ռոքի հետ: Բացի այդ հեղինակը համոզմունք է հայտնում, որ Հայաստան այցելողներին սպասվում են բազմաթիվ խոհարարական բացահայտումներ:

Ավանդույթ, նորարարություն և տրանսֆորմացիա. ահա այն երեք հասկացությունները, որոնք, ըստ հրապարակման, լավագույնս նկարագրում են Հայաստանը: