Ադրբեջանը կարող է գնել ռուսական 5-րդ սերնդի կործանիչներ․ փորձագետ

Լուրեր

11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

Oրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հայտարարել էր, որ առաջիկայում նոր ռազմական ինքնաթիռներ են գնելու, որոնց մասին հանրությունը շուտով կիմանա։ Այս թեմայի շուրջ «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ռազմական փորձագետ Ագիլ Ռուստամզադեն ասել է, որ ռազմական ավիացիայի շուկան շատ յուրահատուկ է և քաղաքականացված, ինչը լրջորեն սահմանափակում է կործանիչներ գնելու Ադրբեջանի ընտրությունը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի համար ավելի հարմար է շվեդական արտադրության JAS-39 թեթև կործանիչը։ Սակայն Շվեդիան հրաժարվում է զենք վաճառել երկրներին, որոնք գտնվում են հակամարտության մեջ, իսկ ԱՄՆ-ն զենք է վաճառում միայն դաշնակից երկրներին։ Հաշվի առնելով այս ամենը՝ փորձագետը նշել է, որ Ադրբեջանը կարող է կա՛մ Պակիստանից գնել JF-17 Thunder, Ռուսաստանից՝ ՄիԳ և Սու ինքնաթիռներ, կա՛մ չինական արտադրության ինքնաթիռներ։ Սակայն տեղեկություն չկա, որ Չինաստանն Ադրբեջանին կործանիչներ է առաջարկել։

«Ես կանգ կառնեի ռուսական և պակիստանյան արտադրության կործանիչների վրա՝ որպես ամենահարմար տարբերակներ»,- ասել է Ռուստամզադեն՝ նշելով, որ  Ադրբեջանի ռազմաօդային ուժերում գտնվող Սու-25 և ՄիԳ-29 կործանիչները չորրորդ սերնդի ինքնաթիռներ են։

«Ինչքանով տեղյակ եմ՝ մեզ առաջարկվող ռազմական ինքնաթիռները 4+ կատեգորիային են պատկանում։ Նրանց ժամանակակից սպառազինությունն ու համակարգերը կուժեղացնեն Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հնարավորությունները»,- ասել է փորձագետը։

Խոսելով ՌԴ-ից ռազմական ինքնաթիռների գնման մասին՝ նա նշել է, որ դրանում խնդիր չի լինի։

«Կարծում եմ՝ Ռուսաստանից ցանկացած տեսակի ռազմական ինքնաթիռների, այդ թվում՝ հինգերորդ սերնդի Սու-57-ի գնման հարցում խնդիր չի լինի։ Ռուսաստանոմ արդեն իսկ աշխատանքներ են տարվում Սու-57-ի արտահանման տարբերակի վրա, այսինքն՝ Ռուսաստանը մտադիր է վաճառել այդ կործանիչները։ Ադրբեջանը մեկն է այն երկրներից, որոնք ավանդաբար զենք և տեխնիկա են գնում Ռուսաստանից»,-ասել է փորձագետը։

Ռուստամզադեն ռուսական կործանիչներից Ադրբեջանի համար ամենաարդյունավետը համարում է ՄիԳ-35-ը, որը ՄիԳ-29-ի մոդիֆիկացված տարբերակն է և արդեն առկա է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում։

Նշենք, որ օրերս էլ ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևն էլ հայտարարել է, որ
ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը շուտով Իտալիայից ռազմաուսումնական M-346 ինքնաթիռներ է ստանալու։

Էմմա Չոբանյան