Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով

Լուրեր

08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
Բոլորը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ըստ հիմնավորման, համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա.Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի էսքիզային նախագիծ-առաջարկը, որը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: Աշխատանքներն նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ գերեզմանների հատվածի կառուցապատում, ներառյալ հաստատված ձևաչափերով հուշաքարերի (տապանաքար, նկարաքար, ծաղկաման և խնկաման) տեղադրում, հուշահամալիրի տարածքի բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:

2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում: Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 96,410.0 հազ. դրամ: Գումարը տրամադրվելու է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակցին` դրամաշնորհի պայմանագրի հիման վրա: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Վարդանյանի հեղինակային նախագիծը: