Սյունիքում մարդ են սպանում՝ ոչ ոք չի դատվում, իսկ 10000 դրամ գողացած բազմազավակ մորը 6,5 տարով դատում են. «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքում մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննիչները «կտրիճ» են դարձել ու ոգևորված քրեական գործ հարուցել երեք երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի դեմ՝ ընկերուհուց տասը հազար դրամ գողանալու համար: Իսկ արդարադատ դատարանը Հասմիկին վեց տարի վեց ամիս ազատազրկում է որոշել: Դեռ ավելին, նշվում է, որ դատարանը մեղմ է վարվել և գույքի բռնագրավում չի որոշել, քանի որ ամբաստանյալը երեք երեխաների մայր է:

 Սա սրիկայություն չէ՞: Իսկ ո՞վ է այսօր պահելու այդ երեխաներին:

Ինչպիսի՜ արդարադատություն:

Ընդամենը վերջերս նույն Սյունիքում բոլորի աչքի առջև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) իր խմբով գնդակահարեց Բուդաղյան եղբայրներին, Ավետիքը զոհվեց, իսկ Արտակը ծանր վիրավորվեց: Ո՞վ է հիմա պատիժ կրում: Ոչ ոք: Ոչ ոք չդատվեց:

Իսկ ո՞ւր էին այնժամ այդ «կտրիճ» քննիչները, դատավորները, դատախազները, որ այսօր տասը հազար դրամ գողացած բազմազավակ մորը բանտ նստացրին, այն էլ վեց տարի վեց ամիս ժամկետով:

Ահա սյունիքյան արդարադատությունը, հայաստանյան արդարադատությունը:

Եվ հիմա երկրի ղեկավարությունը աչք է փակելու այս աղմկահարույց ու ամոթալի դատավարության վրա՞…

Տեղին է հիշել Սիամանթոյի խոսքը. «Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: