Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցով խորհրդակցում են Ադրբեջանի հետ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն CNNTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Չավուշօղլուն նշել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների հարցով խորհրդակցություններ են անցկացնում Ադրբեջանի հետ»։

Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ հայկական կողմից ստացվում են «որոշակի դրական ազդակներ սահմանի բացման հարցում», և այդ խնդիրների շուրջ խորհրդակցություններ են անցկացնելու Ադրբեջանի հետ։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլիի ու Զանգելանի շրջաններ այցի ժամանակ ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին։ Մենք ուշադրությամբ քննարկել ենք այդ հարցերը։ Հայկական կողմից կան դրական ազդակներ։ Հակամարտությունից հետո Ադրբեջանն առաջարկում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Հայաստանը դեռ դրական չի արձագանքել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի հետ հարցերում գործելու ենք Ադրբեջանի հետ հաղորդակցված, և մեր այդ դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան