Ռազմահայրենասիրական դաստիարակությանը կնպաստեն նաև մաթեմատիկան և քիմիան. ԿԳՆ պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 19:00
Ուկրաինան կպայքարի ՌԴ-ի ագրեսիայի դեմ․ Թրամփն ինչ էլ առաջարկի, հրադադարը չի հաջողվի․ Գարս Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:54
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը փոխանցվել են
15.11.2024 | 18:48
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:42
ՀՀ վարչապետն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցեր
15.11.2024 | 18:35
Երևանի ավագանու առաջիկա նիստի բոլոր հարցերը չզեկուցվող են
15.11.2024 | 18:28
Ինչ արտոնություններ են նախատեսվում տրանսպորտից օգտվելիս․ ավագանու նիստում կքննարկվի առաջարկը
15.11.2024 | 18:22
Հունանյանի արարքների համար կրում ենք էնքան պատասխանատվություն, ինչքան՝ Աղազարյանի քվեարկությունների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:11
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
15.11.2024 | 18:10
ՊՆ մեքենայի վթարից վիրավոր զինծառայող չկա, Քոչարյանին և մյուսներին կհարկադրեն դատարան գնալ․ ԼՈՒՐԵՐ
15.11.2024 | 18:08
COP29-ի միջոցով կոծկվում են հանցագործությունները, որոնք արել է բռնապետական երկիրը. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 18:04
COP29-ին մասնակցող պաշտոնյաներին կոչ ենք անում պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում. Թունբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:59
COP29-ի մասնակիցները հանցակից են ցեղասպանությանը. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:54
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի
15.11.2024 | 17:53
Ադրբեջանը բնապահպանության քողի ներքո փորձում է մաքրել իրականացրած էթնիկ զտումները․ Գրետա Թունբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 17:50
Լիֆտը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ իրավական ակտերի նախագծերի կայքում հրապարակվել է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը։ Փաստաթղթի վրա դրա հեղինակ Արթուր Կարապետյանն աշխատել է երկու տարի «Լևոն Մկրտչյանի օրոք ենք սկսել աշխատել»,- տեղեկացնում է ԿԳՆ աշխատակիցը։ Այդ փաստաթուղթն, ըստ նրա, նախատեսում է դաստիարակության մի քանի տեսակներ։ Հայրենասեր լինելուց բացի, երեխաները պետք է լինեն ռազմահայրենասեր։ Նրանց այդպիսին պետք է դարձնեն ֆիզկուլտուրայի, ռազմագիտության ուսուցիչները և դասղեկները: Փաստաթղթով դպրոցում առաքելություն ունեն բանակը և եկեղեցին։ Արթուր Կարապետյանն ասում է, որ ռազմահայրենասիրությունը հիմնականում կարտահայտվի ռազմագիտության դասին, սակայն կընդգրկի նաև կրթական ամբողջ գործընթացը:

«Այն դասերը, անգամ մաթեմատիկայի, քիմիայի, որոնք կարող են նպաստել ռազմահայրենասիրական դաստիարակությանը կամ ռազմագիտության առարկային հարում են, պետք է այդ ժամերը հնարավորինս էֆեկտիվ օգտագործել»,- ակնկալում է Արթուր Կարապետյանը։

Փաստաթղթի հեղինակը 12 տարի աշխատել է դպրոցում և անձամբ է հասկացել, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր երեխաներին պետք է: Դպրոցից հետո երեխաների մի մեծ հատված ապրում է փողոցային կյանքով և հաջորդ օրը այդ բարքերը բերում է դպրոց։ Փաստաթղթի հեղինակը չի թաքցնում՝ ռազմահայրենասիրությունը տարածվելու է նաև աղջիկ երեխաների վրա: «Ասենք, օրինակ, պատերազմական գործողությունների ժամանակ թիկունքում ինչ աշխատանքներ են պետք կատարել, իմանալ։ Դրանք հիմնականում կարելի ա սովորացնել աղջիկներին։ Մեզ քանիցս պատերազմները հուշել են, որ դա պետք է էդպես լինի»,- ասում է նախկին ուսուցիչը։

Փաստորեն փաստաթուղթը մշակելիս հաշվի են առել, որ Հայաստանը կարող է պատերազմական դրության մեջ լինել: «Մեր հարևան պետությունը ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններ է անում, մենք անհոգ նստե՞նք։ Մենք երեխաներին պատերազմի չենք պատրաստում։ Սա հստակ է, մենք երեխաներին պատրաստում ենք, որ ինքը իր ազգային արժեքները գիտակցի»,- ավետում է ԿԳՆ աշխատակիցը։

Այս փաստաթղթով դպրոցում իր դերն է ունենալու բանակը, եկեղեցին, որոնք ազգային արժեքներ են քարոզելու երեխաներին։ Թիրախներից են արտագաղթը և սեռական այլասերվածությունը։ Ըստ պարոն Կարապետյանի, մեր երեխաները պետք է հեռու մնան օտարածին մշակույթի վատ կողմերից: «Եվրոպայում կան զարգացող երևույթներ, որոնք մենք չենք ցանկանում, որ ստեղ լինի։ Իսկ ինչու՞ վերցրեցիք, որ մենք նկատի ունենք Շեքսպիր չկարդալը։ Իսկ ինչու՞ չվերցրեցիք, որ մենք նկատի ունենք կոնկրետ ասենք Եվրոպայում ավանդույթ դարձող միամուսնությունները»,- տագնապ է արտահայտում փաստաթղթի հեղինակը։

Ընդդիմացողներին պարոն Կարապետյանը խորհուրդ է տալիս ուշադիր կարդալ ռազմավարությունը, այն դեռևս կարելի է փոխել։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ուշադիր է կարդացել։ Նա համոզված է, որ խորհրդարանի ընտրություններից հետո հանրապետական իշխանության ձեռքերն ազատ են արձակվել: «Երբ որ որևէ լուրջ դիմադրություն չեղավ ընտրությունների ժամանակ, և իշխող կուսակցությունը հավաքեց 60 տոկոս, ես կարծում եմ դա բավականին ցինիկացրեց իշխանությանը և որպեսզի այլևս որևէ դիմադրողականություն չլինի, նրանք գնացին այսպիսի քայլերի՝ վերջնականապես հպատակեցնելու ժողովրդին։ Ես կարծում եմ, սա հանրապետության նախագահի և իշխող կուսակցության քաղաքականությունն է՝ հպատակ ժողովուրդ դարձնել»,-վստահ է Ավետիք Իշխանյանը։

Ըստ իրավապաշտպանի, այս գործում իշխանություններին օգնում է եկեղեցին։ Միջնադարում էլ գաղափարների պայքար չունեցող երկրներում իշխանության հենարանը եկեղեցին էր, որը հնազանդության կոչ էր անում ժողովրդին։ Պարոն Իշխանյանը երկար է մտածել, թե տարածաշրջանային հակամարտություններով հագեցած գոտում ի՞նչ է մտածում մեր իշխանությունը, ինչո՞վ է ուզում պաշտպանվել։ Հիմա նրա համար պարզ է, թե ինչով: «Դուրս է գալիս, որ էդ ամեն ինչի պատճառը ինչ-որ Հայաստանում կա,  քարոզի պակասն է, արդյո՞ք վատ քարոզչության հետևանքն է այս վիճակը, թե իշխանությունների պահվածքի հետևանքն է այս վիճակը»,- ասում է պարոն Իշխանյանը։

Իրավապաշտպանն իշխանություններին կոչ է անում «հայրենասիրություն», «ռազմահայրենասիրական դաստիարակություն» բառերը դեն նետել աղբանոց։ Երկիրը ռազմատենչությամբ չեն սիրում, այլ արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելով. «Արդյո՞ք այդ նույն երիտասարդները, որ վաղը պիտի բանակ գնան, չե՞ն տեսնում աղաղակող անօրինականություններ իրենց շրջապատում, չե՞ն տեսնում արդյոք այդ ֆեոդալների և քյոխվաների ամենաթողությունն իրենց նկատմամբ․ և էս ամեն ինչը շտկելու փոխարեն ոտնակը դնում են քարոզչության վրա»։

Փաստաթղթում օտար մշակութային ազդեցությունից մեր երեխաներին հեռու պահելու մասին միտքն ընդհանրապես զվարճացրել է Ավետիք Իշխանյանին։ Իշխանություններն իզուր են վախենում, որ հայ տղաները կամուսնանան իրար հետ․ «Եթե դա համարում ենք այլասերություն, այդպիսի վտանգ Հայաստանում չկա։ Դա՞ է պատճառը, որ բանակից խուսափում են»։

Պարոն Իշխանյանն ասում է, որ լավ կրթությունը, քաղաքականությունից զերծ դպրոցն է երեխային դարձնում հայրենիքի պաշտպան և արժանապատիվ քաղաքացի։ Թող նրան չքարոզեն հայրենասիրություն, թող քաղաքական վերնախավը պարզապես փորձի օրինակ լինել՝ չգողանա և ծառայի բանակում։

Մհեր Արշակյան