Դիմակների կրումը խստացնելու ենք, չի բացառվում, որ բաց տարածքներում դիմակներ կրելը պարտադիր լինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի հետ կապված կառավարության ռազմավարական պատկերացումը:
«Կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների, այլ երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը: Չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք, չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը»,-ասաց Փաշինյանը:
Կառավարության ռազմավարության երկրորդ ուղղությունը պատվաստումների ծավալն ընդլայնելն է: Վարչապետի հավաստմամբ՝ Հայաստանում կա այնքան պատվաստանյութ, որ բոլորը կարող են պատվաստվել:
Մանրամասները՝ տեսանյութում: