Կրթվել, վերադառնալ ու գոյատևել. ի՞նչ են առաջարկում արտերկրում կրթություն ստացածին

Լուրեր

20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 14:49
Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր
20.05.2026 | 14:40
Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով
20.05.2026 | 14:31
Հայ աշակերտը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում անցկացվող Regeneron ISEF 2026 միջազգային գիտական մրցույթում
20.05.2026 | 14:22
Լիտվայում ԱԹՍ-ների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել. երկրի ղեկավարությունը տեղափոխվել է ապաստարաններ
20.05.2026 | 14:15
«Սաութհեմփթոնը» լրտեսության համար զրկվել է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից
20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկում է 2018-2019 ուստարվա համար «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի առցանց հայտադիմումների ընդունման փուլը։ «Լույսի» կրթաթոշակը եզակի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալ աշխարհի լավագույն՝ Հարվարդի, Ստենֆորդի, Քեմբրիջի, Օքսֆորդի և այլ համալսարաններում, նորարար ու հիմնավոր գիտելիք ձեռք բերել ամենահեղինակավոր գիտակրթական կենտրոններում:

Գոյության ընթացքում հիմնադրամն ունեցել է 500-ից ավելի կրթաթոշակառուների և շրջանավարտներ, որոնք այժմ աշխարհի տարբեր անկյուններում են: 9 տարի գործելուց հետո հիմնադրամը վերլուծել է անցած ուղին և փոխել կրթաթոշակի ծրագրային չափանիշները: Հիմնական փոփոխությունը պայմանների մեջ է՝ կրթաթոշակառուն պարտավորվում է ուսման ավարտից հետո Հայաստան գալ և առնվազն երեք տարի ապրել-աշխատել: Նույն հնարավորությունն ունի նաև Արցախում:

Այս փոփոխությունն ուշագրավ է: Բանն այն է, որ տարբեր կրթական ծրագրերով արտասահման մեկնողների մի մասը, ստանալով շահավետ առաջարկ, հայրենիք չի վերադառնում: Տարբեր հաշվարկներով՝ նրանք կազմում են դրսում կրթություն ստացածների կեսը: Դեռ 2014 թվականի սեպտեմբերի 18-ի նիստում կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հայտարարեց, որ արտասահմանում սովորող ուսանողերի 60%-ն է վերադառնում Հայաստան: Վերադարձողների մի մասն էլ, ի վերջո, հետ է գնում՝ այստեղ չգտնելով ստացած գիտելիքներին և բարեկեցիկ ապրելուն համապատասխան աշխատանք: Այժմ փոփոխությամբ պարտադրվում է նրանց գալը: Նոր փոփոխությամբ, կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով: Իսկ եթե համաձայնեն վերադառնալ և անցնել աշխատանքի, այդ երեք տարվա համար նրանց ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով հավելյալ ֆինանսավորում կտրվի՝ տարեկան:

«Լույս» պետական հիմնադրամի, զանազան փոխանակման ծրագրերով, տարբեր բուհերում անհատական ծրագրերով սովորելու, գործուղումների մեկնած, դրսից հրավերք ստացած երիտասարդ գիտնականների ավելի քան 40 տոկոսը հետ չի եկել: Երբ երիտասարդը գնում է սովորելու, արդեն իր մեջ նստած է միտքը, որ եթե լավ գործ լինի, հետ չի գա: Սկզբում դա ժամանակավոր կեցության հիմնավորում է ստանում: Հետո, արդեն, երբ հասել է ինչ-որ դիրքի, հյուրընկալած պետությունն է ստեղծում Հայաստան չվերադառնալու համար համապատասխան միջավայր: Այդ հայտնի գիտակրթական հաստատություններում կրթություն ստացածները, ի տարբերություն Հայաստանում ուսանած հազարավորների, հենց մասնագիտացած ոլորտներում էլ կարողանում են գտնել արժանապատիվ վարձատրությամբ աշխատանք: 2017թ. հուլիսի 21-ին հանրապետության նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն ընդունելով կրթաթոշակառուներին, ասաց, որ մինչ օրս որևէ նախապայման կամ սահմանափակում չի դրվել հիմնադրամի շահառուների առաջ: Որ դրսի կրթություն ստացածներին Հայաստանում գիտական հաջողություններ չեն սպասվում, փետրվարի 21-ին խորհրդարանում տեղի ունեցած լսումների ժամանակ խոստովանեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Ես խոսել եմ հնագիտության ուղղությամբ տասնյակ երիտասարդների հետ: Նրանց մի մասը, ցավոք, այլևս Հայաստանում չէ: Մարդիկ ասում են, որ իրենք ունեն արտերկրից 5000-6000 դոլարի առաջարկներ, բայց եթե իրենց ապահովվի 1000-1500 դոլարի աշխատանք՝ այնքան, որ կարողանան ընտանիքը պահել, իրենք կմնան այստեղ: Երիտասարդը հեռանկար պետք է ունենա, հույս, որ 50 տարեկանում կարող է դառնալ ամբիոնի վարիչ, ստեղծել գիտական իր խումբը, թողնել իր ձեռագիրը, մտնել համալսարան՝ ոչ թե 70-ականների տետրերով կարդալ դասախոսություն, այլ նոր մեթոդներ ներմուծել»,- ասաց նախարարը:

Մարտի 7-ին Բրյուսելում «Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ի կազմակերպած հանդիպմանը ելույթ ունենալով՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ չափից ավելի մենաշնորհված համակարգը հանգեցնում է նրան, որ երիտասարդ և տաղանդավոր մարդիկ հեռանան երկրից: Այդ մենաշնորհված համակարգը, ինչպես փաստում է Լևոն Մկրտչյանը, խորապես առկա է նաև կրթության ոլորտում: Այժմ փոփոխության է ենթարկվել կրթաթոշակի տրամադրման կարգը, սակայն Հայաստանում նշված խնդիրները չեն կարգավորվել: Կառավարությունն այս տարիների ընթացքում չի կարողացել մրցունակ դաշտ պահովել գոնե դրսում կրթություն ստացածների համար: Մենք տեսնում ենք, որ վարչապետի խորհրդական-օգնական են դառնում նաև մարդիկ, որոնք սովորել են արտասահմանում, տեսնում ենք, որ պետական բարձր պաշտոնների երբեմն նման մարդիկ են նշանակվում, բայց պետական համակարգը ռեզին չէ, որ անսահմանափակորեն տեղավորի լավ աշխատանքի կարիք ունեցողներին: Հենց իրենց՝ գիտության բնագավառում մենք չենք ստեղծել մրցունակ դաշտ, որտեղ խոշոր գիտակրթական կենտրոններում ուսանածները կարողանային ինքնաիրացվել: Եվ այսօր արդեն խնդիր է դրվում ընդամենը նրանց՝ Հայաստան վերադառնալ պարտադրելը: Գուցե իսկապես կվերադառնան և երեք տարի կաշխատեն, բայց ոչ թե նրա համար, որ Հայաստանը նրանց առաջ հնարավորություն է բացել, այլ՝ որովհետև պարտավոր են: Իսկ ի՞նչ լինի երեք տարի անց, նույն երիտասարդները կմնա՞ն Հայաստանում:

Սևակ Հակոբյան