Ես եմ հետ քաշվելու հրաման տվել․ Սյունիքում տասնյակ կիլոմետրեր առաջ ենք եղել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորԱննա Գրիգորյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավոր, թե՞ գրավոր: «Ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյոք ԱԽ նիստ է տեղի ունեցել նման որոշում կայացնելուց առաջ», – հարց հնչեցրեց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սյունիքի հետ կապված՝ ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ, գրավոր է եղել, թե բանավոր է եղել, ընթացակարգերով են տալիս հրամաննները: Քննարկում եղե՞լ է, այո, եղել է, ԱԽ նիստ չի եղել, բայց խորհրդի բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, Արտաքին գործերի նախարարը, որ ասում էր տեղյակ չեն, նախարարի տեղակալը մասնակցել են այդ քննարկմանը, քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում»:

«Այդ որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետև, իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու ու, իրոք, Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Ես հարյուր անգամ ասել ենք՝ մենք տասնյակ կիլոմետրեր առաջ էինք  կանգնած, ցավոք սրտի եկել հասել ենք այդտեղ: Այդ որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ յոթ շրջանը, այո, պետք է հանձնենք: Այդ տարածքները հանձնվել են յոթ շրջանների մաս լինելու բերումով»,- նշեց Փաշինյանը՝  հավելելով, որ պայմանավորվածությունը բանավոր չի եղել, բայց եռակողմ ֆորմատով թուղթ չի ստորագրվել:

Նրա խոսքով՝ զորքերի հետքաշման հրամանը տվել է ինքը, իրականացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհն առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նկատառումով», – նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի հարցով միանձնյա պատասխանատուն ինքն է, բայց հինգ-վեց անգամ քննարկում է եղել, խորհրդակցություն է եղել, բանակցութուններ են եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություն է եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել: Պետք է կողմնորոշվենք՝  Հայաստանի Հանրապետությունը ո՞րն է», – ասաց նա:

Փաշինյանն ընդդիմությանը կոչ արեց հայտարարել, որ իրենք իշխանության գալու պարագայում Հայաստանի ստորագրությունը հանելու են նոյեմբերի 9-ի հայտարարության տակից:

Մանրամասները՝ տեսանյութում: