Շիրակի մարզպետը, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնն ու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ինքնաբացարկ հայտնեցին

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը Գյումրու ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, ինքնաբացարկ է հայտնել։ Այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։

«Բալասանյան դաշինք» կուսակցությունից էլ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել  Մեխակ Ղազարյանը, որը բռնցքամարտի ԽՍՀՄ եռակի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր։ Նա զբաղեցնում է Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետի պաշտոնը։

ՔՊ-ի ցուցակից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև 21-րդ համարը՝ Մառա Հարությունյանը, որը «Կարիտաս Արեգակ» բարեգործական հիմնադրամի հոգեբանն է։

Տիգրան Ղազարյանը նաև հայտնեց, որ վաղը ժամը 14։00-ին թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներին կհանձնեն մանդատները։

Թե ինչո՞ւ է Հովհաննես Հարությունյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրել, այսօր պարզաբանում ստանալ չհաջողվեց․ նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, Շիրակի մարզպետարանում նույնպես նրան տեսնել չհաջողվեց։

Իսկ ՀՀԿ-ական Արտյոմ Ղուկասյանը որոշումը բացատրեց կուսակցական ծանրաբեռնված գործունեությամբ։ Նա, նախքան ՏԻՄ ընտրությունները, ընտրվել էր ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության խորհրդի ղեկավար։

«Գերադասեցի զբաղվել կուսակցական աշխատանքով։ Որպես ՀՀԿ-ի քաղաքային և մարզային կառույցի ղեկավար՝ ծանրաբեռնված եմ»,- ասաց Արտյոմ Ղուկասյանը։

Ղուկասյանի փոխարեն մանդատ կստանա ՀՀԿ-ի ավագանու ցուցակի երրորդ համարը՝ Հասմիկ Մարգարյանը։

Արմիկ Մովսիսյան