Թվային անհամապատասխանություն կա․ քանի՞ մարդ է մահացել քովիդից․ պատգամավորը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։ Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Թովմասյանը, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք հստակ թիվ կորոնավիրուսի հետևանքով մահացածների, և ինչո՞ւ է խճճված վիճակագրությունը

«Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվի հետ կապված «տարբերության» համար հանձնաժողով է ստեղծվել»,- հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հիմա ստուգում ենք երկու կառույցների ներկայացրած տվյալները, և երբ այդ աշխատանքները կամփոփվեն, կհայտնենք այդ մասին։ Վիճակագրությունը հստակ է, որևէ խճճելու հարց չկա»,- նշեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հարցն այն է, որ փուլ առ փուլ են անցել էլեկտրոնային համակարգի, և հիմա ճշտում են, թե որ փուլում են տվյալները դուրս մնացել։ Սակայն, ըստ նախարարի, ընդհանուր վիճակագրությունից որևէ տվյալ դուրս չի մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում: