Ինչի՞ հիման վրա են զորքերը հետ քաշվել դեկտեմբերի 17-18-ին դեպի Փայլասար․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սահմանապահ զորքերը Փայլասարի հատվածում շարունակում են ծառայություն  իրականացնել այն դիրքերում, որտեղ սկսել են ծառայություն իրականացնել 2020-ի դեկտեմբերից: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փայլասարի խնդրին անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրան արձագանքեց Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը. «Դուք ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով եք ստեղծել: Այդ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի և դուք այդ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»։

Պատասխանը չգոհացրեց պատգամավորին, նա հարց ուղղեց նախարարին` ընդգծելով. «Որևէ գերատեսչություն մինչև հիմա հստակ չի ասում` ինչի՞ հիման վրա են զորքերը հետ քաշվել դեկտեմբերի 17-18-ին դեպի Փայլասար, ենթադրություն ունեմ, թե ինչ թղթեր են ստորագրվել և որի հիման վրա այսօր հպարտանում եք, թե իբր Փայլասարի վրա մեր դիրքերն են, երբ Կապանն ու Սյունիքը կրակահերթերի վտանգի տակ են»:

«Դուք հնարավորություն ունեք ստեղծել բազմաթիվ հանձնաժողովներ և ստեղծել եք, խնդրում եմ, այդ հարց ինքներդ ձեզ ուղղեք: ՊՆ-ն այն կազմակերպությունը չի, որ թեկուզ դուք՝ ինչ-ուզեք հարցնեք, մենք էլ ինչ-ուզենք պատասխանենք, մենք եթե պատասխանում ենք, պարտավոր ենք հիմնովին պատասխանել»,-ասաց Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: