Բացահայտվել են իրացնելու նպատակով իրավունք վերապահող և տարբեր պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, մեղադրանք է առաջադրվել 6 անձի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են իրացնելու նպատակով իրավունք վերապահող և տարբեր պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 6-ի ինքնությունը։

2018թ. փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել եւ վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում  հարուցված քրեական գործ։ Կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, 2017-2018թթ. ժամանակահատվածում պատրաստել և տարբեր անձանց իրացրել են իրավունք վերապահող, ինչպես նաեւ պաշտոնական այլ կեղծ փաստաթղթեր:

Օրենքով սահմանված կարգով տարբեր անձանց բնակարաններում  իրականացվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են կեղծ կնիքներ,  տարբեր կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ ամուսնական կարգավիճակի վերաբերյալ կեղծ վկայական, ուսումնական հաստատությունների կեղծ ատեստատներ, դիպլոմներ, վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, բանկերի եւ իրավապահ տարբեր մարմինների կեղծ տեղեկանքներ։

Մի խումբ անձանց կողմից իրավունք վերապահող և պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ եւ առանձնացվել առանձին վարույթ։ 

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` վեց անձի մեղադրանքներ են առաջադրվել`ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: