Արցախի ուրացում չի՞․ Արցախի հարցը սպասարկելու փոխարեն մի պաշտոնատենչի եք սպասարկում․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի այսօրվա նկատառմանն այն մասին, որ մինչև պատգամավոր ընտրվելն ինքն իշխող քաղաքական ուժին հասուն չի համարել։

Խաչատրյանը պարզաբանեց. «Դա նախընտրական բանավեճ էր։ Նա Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճի ժամանակ ինձ հիշեցրել էր իմ այդ կարծիքը, ես էլ պատասխանել էի՝ անհամեստություն է, բայց եթե ինձ հրավիրել են իրենց ցուցակով մասնակցելու, դա խոսում է հասունացման մասին։ Շեշտել եմ, որ ամեն քաղաքական ուժ հասունանալու տեղ ունի, և դա բնական է։ Վտանգավոր է, երբ քաղաքական ուժը դեգրադացվում է։ Այ այդտեղ չես իմանում՝ ինչով օգնես…

Հասունացողից կարելի է պահանջել ավելի հասունանալ, դեգրադացվողից ի՞նչ ուզես: Ո՞նց կարելի է դեգրադացիա չհամարել այն քաղաքական ուժի ընթացքը, որը, ի դեմս իր այլընտրանքի, ընդունում է «իդիոտի», դատարկ դհոլի, կրկեսի ծաղրածուի, հաճախորդի: Ինչպե՞ս կարող էր նման քաղաքական ուժը չդեգրադացվեր, երբ որ քաղաքական մրցակից, այլընտրանք ունենալը բացառել է: Ո՞նց կարող եմ վերաբերվել այն քաղաքական ուժին, որն այդ երևույթի նկատմամբ աչք է փակել, ինչ է թե կոալիցիա կազմի նրա հետ, ու ո՞նց չհամարեմ ես դա Արցախի ուրացում:

Ո՞նց չհամարեմ Արցախի ուրացում, երբ որ քաղաքական ուժը տեսնում է, որ գեներալները «ռակի» բիզնեսով են զբաղվում կամ անտառ են հատում, ու ծպտուն չի հանում, երբ որ տեսնում է, թե ինչ մակարդակի սպաներ են գեներալ դառնում ու ձեն չի հանում, որովհետև փափուկ աթոռ է ստացել, դա Արցախի ուրացում չի՞: Երբ որ տեսնում է, որ Արցախին փորձում են հակադրել Հայաստանի դեմ ու ձեն չի հանում, դեռ ավելին՝ կրակի վրա յուղ է լցնում, դա Արցախի ուրացում չի՞: Բայց ես դա չեմ համարում դավաճանություն: Ես համարում եմ, այո, Արցախի ուրացում: Արցախի նկատմամբ ուրացումը բերեց այս անդառնալի թվացող, տագնապալի իրավիճակին, երբ որ մեզ պետք է համախմբվել, բայց նորից կրակի վրա յուղ ենք լցնում: Բա Արցախի ուրացում չի՞, որ Արցախի հարցը սպասարկելու փոխարեն սպասարկում եք ինչ-որ մի պաշտոնատենչի, որ չի կարողանում հանգստանալ, մինչև պետության ղեկավար չդառնա»:

Մանրամասները՝ տեսանյութում: