«Հարգանքով վերաբերվեք ՀՀ քաղաքացուն, ով գերադասել է մնալ այստեղ և կարտոֆիլ ուտել». Վլադիմիր Վարդանյանը՝ Էլինար Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանի ելույթին:

«Եկել եք ասում եք՝ ոչ բոլորն են կարողանում միս ուտել, ոչ բոլորն են կարողանում իրենց ավելի մեծ շռայլություններ թույլ տալ, մարդիկ կան՝ կարտոֆիլ են ուտում: Ես կուզենայի նախ մի փոքր ավելի հարգանքով վերաբերվել ՀՀ այն քաղաքացուն, որը գերադասել է մնալ ՀՀ-ում, այո, զրկանքների մեջ, այո, կարտոֆիլ ուտել, բայց երկիր կերտել, գերադասել է մնալ այստեղ, ոչ թե հաշիվները տեղափոխել օտարերկրյա տարբեր բանկեր: Ես կուզենայի հարգանքով վերաբերվել մեր զինվորին, որի սննդակարգում կարտոֆիլը կա և կմնա»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նիստում այսօր դիմելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Արտակ Մանուկյանին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ գնաճին և նշեց, որ քաղաքացին իր առօրյա կյանքում չի տեսնում գնաճի զսպման գործիքակազմի կիրառում:

Արտակ Մանուկյանն արձագանքեց՝ նշելով, որ բանջարեղենի գնաճը մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գնի բարձրացմամբ. «Այս շոկը ողջ աշխարհում է, և երկրները քննարկում են, թե ինչպես մեղմացնեն գնաճը»։

Էլինար Վարդանյանն արձանագրեց․ «Երբ ասում եք, որ կարտոֆիլն է թանկացել, մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք… Ձեր ասածը պատասխան չի։ Ուզում եք ասեք՝ ժողովուրդ, եթե կարտոֆիլը թանկացել է, կանաչին չի թանկացել, կանաչի կերե՞ք։ Թանկացել են կենսական նշանակության ապրանքները՝ միսը, հացաբուլկեղենը, կարտոֆիլը… Մարդիկ ավելի վատ են ապրում, քան երեկ: Մեր երկրում գնաճը, միջազգային գների հետ համեմատած, շատ անհամարժեք է»։

Մանրամասները՝ տեսանյութում: