Երբ ասում եք` կարտոֆիլը թանկացել է, կանաչին՝ չէ, մնում է վարչապետի պես ասեմ` «կանաչի կերեք». Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ նիստում այսօր դիմելով «Քաղաքացիական պայմանագրից» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Արտակ Մանուկյանին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ գնաճին և նշեց, որ քաղաքացին իր առօրյա կյանքում չի տեսնում գնաճի զսպման գործիքակազմի կիրառում:

«Կառավարությունն ի՞նչ գործողություն կարող է կատարել՝ մեղմելու գնաճի հետևանքները. իմ գնահատմամբ ոչինչ չի անում»,- նշեց Վարդանյանը: Նա նկատեց՝ բանջարեղենն, օրինակ, 64,7 %-ով թանկացել է, և քաղաքացին գնումներ կատարելիս չի տեսնում, թե կառավարությունն ինչ է անում այս ուղղությամբ։

Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Եթե բացենք ձեր ասած տոկոսը, կպարզվի, որ դա մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գնի բարձրացմամբ։ Այս շոկը ողջ աշխարհում է, և երկրները քննարկում են, թե ինչպես մեղմացնեն գնաճը»։

Վարդանյանն արձանագրեց․ «Երբ ասում եք, որ կարտոֆիլն է թանկացել, մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասեմ՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք… Ձեր ասածը պատասխան չի։ Ուզում եք ասեք՝ ժողովուրդ, եթե կարտոֆիլը թանկացել է, կանաչին չի թանկացել, կանաչի կերե՞ք։ Թանկացել են կենսական նշանակության ապրանքները՝ միսը, հացաբուլկեղենը, կարտոֆիլը… Մարդիկ ավելի վատ են ապրում, քան երեկ: Մեր երկրում գնաճը, միջազգային գների հետ համեմատած, շատ անհամարժեք է »։

Արտակ Մանուկյանը պատասխանեց․ «Իմ ասածը մեկնաբանեցիք ոչ այնպես, ինչպես ես էի ասում… Մենք գործ ունենք համակարգային խնդրի հետ, այո, սա շոկ է ինչպես Covid-ը»։

Մանրամասները՝ տեսանյութում: