Միխայիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան և Թբիլիսիի միջազգային օդանավակայանից հետ են ուղարկել Կիև։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Փաստաբանը պատմել է, որ սահմանապահները վերցրել են իր անձնագիրն ու առանց բացատրության իրեն վերադարձրել են Թբիլիսիից Կիև թռչող ինքնաթիռ։

«Իմ անձնագիրը փոխանցել են ինքնաթիռի օդաչուին։ Ես ցանկանում էի փաստաբանական օգնություն տրամադրել Սաակաշվիլիին, սակայն, ցավոք, չեմ կարողանա դա անել։ Ես վերադառնում եմ Կիև և կպարզեմ, թե ինչու ինձ թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան»,- ընդդիմադիր «Pirveli TV»-ի եթերում հեռախոսով հայտնել է փաստաբանը, որը, սակայն, չի հայտնել իր անունը։

Հիշեցնենք, որ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայից հեռացել և լաստանավով Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 28-ին՝ թաքնվելով բեռնատարում, որը կաթնամթերք է տեղափոխել։ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին․ հայրենիքում նա մի քանի քրեական գործերով է անցնում։ Նախկին նախագահին հեռակա դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլիին դատապարտել են 3 տարվա, երկրորդ գործով՝ 6 տարվա ազատազրկման։ Ազատազրկման օրվանից ի վեր Սաակաշվիլի հացադուլ է հայտարարել և հրաժարվում է հոսպիտալացվել բանտային հիվանդանոցում։

Տաթև Ֆռանգյան