1000 դրամով կենսաթոշակ բարձրացնելը դժվար է, բայց «4 միլիոնանոց Հայաստանը՝ լիովին իրատեսական»․ նախարար Արտեմ Ասատրյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Factor.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ հավաստիացրել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի սոցիալական ոլորտին տրվող բյուջեի առյուծի բաժինը՝ շուրջ 30 տոկոսը, հասցեական ծախսվի և ծառայի իր նպատակին։

2018 թ․ բյուջեի քննարկումների ընթացքում բազմաթիվ մեղադրանքներ էին հնչում, թե ահագնացող գնաճի պայմաններում չեն բարձրացվում թոշակներն ու նպաստները, սակայն դրան զուգահեռ, կրկնապատկվում էին, օրինակ, ՊԵԿ աշխատակիցների կամ ոստիկանության աշխատավարձերն ու պարգևավճարները, այս հարցերին ի պատասխան` նախարարն ասում է, որ մեղադրանքները հաճախ էմոցիոնալ են, մինչդեռ «բյուջեի ձևավորման ընթացքում բոլորն էլ ընդունում են, որ այս ոլորտն ու ծախսերն առաջնային են և պաշտպանված»։

«Կառավարությունում շատ մեծ ջանքեր ներդնելու խնդիր չունեմ, քանի որ կառավարման բոլոր մակարդակներում ընդունում են, որ առաջնայինը մեր բնակչության կյանքի որակի բարձրացումն ու կենսամակարդակի նվազեցում թույլ չտալն է, սա բոլորի համար է առաջնահերթություն»,- պնդում է նախարար Արտեմ Ասատրյանը։

Չնայած այս ոլորտում պարբերաբար պայթող կոռուպցիոն սկանդալներին, հատկապես նախորդ տարի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետի կալանավորման, դրան նախորդած կենսաթոշակային ոլորտի միլիոնավոր մսխումների բացահայտումների և այլ դեպքերի փաստերին, Ասատրյանը պնդում է, որ ոլորտում ընթացող համակարգային բարեփոխումները գրեթե բացառելու են կամ էականորեն նվազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը։

Անդրադառնալով իր կուսակից գործընկեր, ԱԺ Սոցիալական պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքերին, թե գնաճը չի ազդելու աղքատների վրա, քանի որ նրանք միս չեն ուտում, նախարար Արտեմ Ասատրյանը պնդեց, որ Հակոբ Հակոբյանի ասածները սխալ մեկնաբանությամբ են ներկայացվել։ «Սոցիալական ոլորտի պատասխանատու անձը, տվյալ դեպքում Ազգային ժողովից, ուղղակի չէր կարող նման բան ասել»,- շեշտեց նախարար Արտեմ Ասատրյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է 4 մլն բնակչությամբ Հայաստանի ծրագիրն իրականանալու, եթե կառավարության պնդմամբ անգամ 1000 դրամով կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն չկա, նախարարը նկատեց, որ տվյալ ծրագրի և համազգային նպատակին ուղղելու համար գումարներ կգտնվեն։

Սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր խնդիրներին՝ կենսաթոշակներից մինչև հաշմանդամության կարգի տրման հարցեր ու երեխաների խնամքի, իրավունքների պաշտպանության ու մանկատների բարեփոխումների ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ նախարարի մանրամասն անդրադարձը՝ տեսանյութում։

Գայանե Աբրահամյան