Լոռու մարզպետը ծանոթացել է Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն միջոցներով, Վանաձորում այս տարի իրականացվում է 4 խոշորածավալ ծրագիր. տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:

Ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային օրն անցկացրել է շինհրապարակներում: Մարզպետին ուղեկցել են Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:

Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են.

• Վանաձորի Աղայան փողոցի հիմնանորոգում,
• Վանաձորի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն, գնացող փողոցի հիմնանորոգում
• Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում,
• Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգու վերակառուցում:

Մարզի ղեկավարը տեղում ծանոթացել է ծրագրերի ընթացքին։ Աղայան փողոցում մայթերի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում. տեղադրվել են բազալտե եզրաքարեր, մայթերը պատվել են խճով, շուտով կասֆալտապատվեն, իսկ փողոցի երթևեկելի մասում դեռևս անելիքներ կան: Եղանակային պայմանները, եթե չխանգարեն, ապա մինչև դեկտեմբեր Աղայան փողոցի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն: Ծրագրի պայմանագրային արժեքը 331 միլիոն դրամ է: Մարզպետը հորդորել է շինարարական կազմակերպությանը մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և ծրագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալով իրականացմանը:

Շրջայցը շարունակվել է Վանաձորի «Սայաթ-Նովայի» անվան զբոսայգում: Քաղաքային այգին ամբողջովին վերակառուցում է: Գլխավոր ճեմուղին շուտով կպատվի նոր եզրաքարերով, արդեն խճալցվել է, առաջիկայում կասֆալտապատվի, իսկ այգու որոշ հատվածներ կսալիկապատվեն: Վանաձորցիների սիրելի զբոսայգին գարնանն արդեն նորովի կներկայանա՝ գեղեցիկ լուսավորությամբ, շատրվաններով, շուրջ տարին գործող սառցադաշտով, հիմնանորոգված ճեմուղիներով և գեղեցիկ գլխավոր մուտքով: Բացօթյա ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն: Կկառուցվի նաև ժամանակակից հանրային սանհանգույց: Ծրագրի պայմանագրային արժեքն ավելի քան 323 միլիոն դրամ է:

«Այս այգում իր մանկությունը, պատանեկությունը, իր կյանքի լավագույն պահերն է անցկացրել յուրաքանչյուր վանաձորցի: Ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք այգու վերակառուցման գործին, որ մեր սիրելի քաղաքային զբոսայգին դրախտավայր դառնա բոլորի համար»,- ասել է Լոռու մարզպետը:

Տասնամյակներ շարունակ տնակներում գործող Վանաձորի թիվ 8 մանկապարտեզը հիմնովին քանդվում է, նորակառույց մանկապարտեզի հիմքն այս տարի կկառուցվի, իսկ շենքը կանգուն կլինի արդեն մյուս տարի: Մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, կգործի 6 խումբ: Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 40 միլիոն դրամ է:

ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ ասֆալտապատվել է Վանաձոր համայնքի նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն տանող շուրջ 1680 գծամետր ճանապարհը, կառուցվել են ջրահեռացման առուներ: Ճանապարհի հիմնանորոգումը գտնվում է ավարտական փուլում: Ծրագրի պայմանագրային արժեքը 95 միլիոն դրամ է:

«Իրականացվող աշխատանքները մեծ կարևորություն ունեն մեր քաղաքի համար, սա հանրային պահանջ էր: Նման աշխատանքների իրականացումը շարունակական բնույթ է կրելու, մենք պետք է կրկնապատկենք մեր ուժն ու միջոցները՝ մեր քաղաքը և մարզը շենացնելու գործում»,- այցն ամփոփել է Արամ Խաչատրյանը: