ՀՀ ՊԵԿ-ը և Իտալիայի հարկային ծառայությունն աշխատանքային քննարկումներ են անցկացրել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեում «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկօրյա հանդիպում Իտալիայի հարկային ծառայության ներկայացուցչի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետի և ՊԵԿ աշխատանքային խմբի միջև՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման և քրեական հետաքննության ոլորտներում իրականացված ծրագրերը․ տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ներկայացվել են քրեական ոլորտում հարկային խարդախությունների դեմ պայքարի բարելավման հետ կապված Իտալիայում գործող ռազմավարությունը և Իտալիայի հարկային ծառայության կողմից ՊԵԿ համար մշակված տրանսֆերային գնագոյացման ստուգումների իրականացման ձեռնարկը:

Ամփոփվել են Հայաստանի և Իտալիայի միջև երկու ոլորտներում իրականացված աշխատանքներն, ու քննարկվել է նոր ուղղություններով գործակցելու հեռանկարը:
Քրեորեն պատժելի հարկային խարդախությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՏՀԶԿ փորձագետն առաջարկել է ընդլայնել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակները և ոլորտային դասընթացներ կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների համար: Նախատեսվում է դասընթացները կազմակերպել ՏՀԶԿ-ի և Գերմանիայում ԱՄՆ կցորդի աջակցությամբ:

Իտալիայի հարկային ծառայության հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցությունը մեկնարկել է 2019թ. մայիսի 21-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Երկու կառույցներում ձևավորված ոլորտային աշխատանքային խմբերը համատեղ աշխատել են՝ քրեական հետաքննության, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հարկային հսկողական գործընթացների ֆունկցիոնալ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագիրը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությունն է։