Քիչը չենք կարողանում իրականացնել, շատացնում ենք․ պատգամավորը՝ կապիտալ ծախսերի ավելացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
Բոլորը

«2020-ին ինչո՞ւ այդպես եղավ, որ պաշտպանության բյուջեն 387 մլրդ էր, հիմա դարձավ 345 մլրդ, այսինքն՝ անվտանգային սպառնալիքները նվազե՞լ են: Կառավարության ղեկավարն ասաց, որ որոշ գործառույթներ անցնելու են ԱԱԾ-ին, սահմանապահ զորքերին, բայց Սահմանապահ զորքերի բյուջեն գոնե համարժեք չի: Ինչո՞ւ է ոստիկանության բյուջեն 63,8 մլրդ-ից դարձել 66,8 մլրդ»,- այսօր ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիտողություն անելով, որ անճշտություն կա կառավարության կայքում տեղադրված պետբյուջեի նախագծի ու ԱԺ ներկայացվածի միջև:

Մասնավորապես, ԱԺ ներկայացված փաստաթղթից երևում է, որ «կես մլրդ ափսոսացել են տալ Ղարաբաղին՝ միջպետական վարկ տրամադրելու համար»:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վերջին դիտարկման առնչությամբ ասաց, որ եթե նախորդ տարիներին Ղարաբաղին տալիս էին 40-60 մլրդ, հիմա տալիս են 144 մլրդ, այսինքն, ավելացել է ավելի քան 84 մլրդ-ով. «Կես մլրդ-ի մասին խոսելը այս մեծ գումարների մեջ, երբ խոսում ենք, որ 2,5 անգամ ավելացել է Արցախին տրվող աջակցությունը, այդ կես մլրդ-ը տեխնիկական հարց է ու տարեկան ճշգրտումների մեջ մենք շատ ավելի շատ կարող ենք ավելացնել»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ վստահեցրեց, որ անճշտություն է եղել՝ ուղղել են, չեն ափսոսացել:

Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ որտեղի՞ց է լավատեսությունը, թե ՀՆԱ-ն 7% կաճի. «Թերակատարումը էական է, ի՞նչ պիտի փոխվի, որ կատարողականը մեծանա: Միայն հանրային ներդրումներով այդքան մեծ աճ հնարավոր չի ապահովել, տեխնիկապես կարող եք դա անել, բայց դա կայուն աճ չի, հասկանում ենք: Եթե հաջողության հասնեիք, կարող էի ասել՝ այո, բայց մենակ ճանապարհ կառուցելով դա անել՝ խիստ լավատեսական է»:

Մանրամասները՝ տեսանյութում: