Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ընդդիմության առաջիկա քայլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
Բոլորը

«Խորհրդարանական ընդդիմությունը մշտապես հայտարարել է, որ պետք է օգտագործվեն թե՛ խորհրդարանական բոլոր գործիքակազմերը, թե՛ նաև արտախորհրդարանական բոլոր հնարավորությունները»,- այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների համատեղ խորհրդարանական ճեպազրույցում ներկայացնելով ընդդիմության առաջիկա քայլերը:

«Այդ գործիքներից մեկը քննիչ հանձնաժողովի գործիքն է, այս պահին օրակարգում է գտնվում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից միջոցները օգտագործելու, Հայաստանի կառավարությանը փոխանցելու հարցը։

Խոսքն այն միջոցների մասին է, որոնք հավաքվել էին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից անմիջապես հետո և նպատակ ունեին պատերազմի շրջանում օժանդակելու մեր պետությանը։

Երկրորդ գործիքը, որը վաղվա նստաշրջանում կա, ԱԺ կանոնակարգ օրենքով և Սահմանադրությամբ նախատեսված հանրային հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումն է։ Այն վերաբերում է Ադրբեջանի հետ Հայաստանի շփման գծում տիրող իրավիճակին և դեմարկացիայի խնդիրներին։ Այս օրերին, քանի որ չափազանց մեծ տեղեկատվական հոսքերի պայմաններում այս հարցն էլ ավելի է արժևորվում, մենք մտադիր ենք ոչ միայն ունենալ ամենաարդյունավետ քննարկումներից մեկը, այլ նաև վերջում առաջադրել կոնկրետ հայտարարության նախագիծ՝ ուղղված ոչ միայն միջազգային հանրությանը, մեր քաղաքացիներին, այլև գործադիր իշխանությանը՝ իր սահմանադրական, օրինական պարտավորությունները կատարելու առումով»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: