Բանտային հիվանդանոցի պայմանները թույլ չեն տալիս ապահովել Սաակաշվիլիի անվտանգությունն ու որակյալ բուժումը․ Վրաստանի օմբուդսմեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան կարծում է, որ հատուկ քրեակատարողական ծառայության թիվ 18 բուժհաստատությունը, որտեղ երեք շաբաթից ավելի հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առողջական վիճակի վատթարացման դեպքում կարող է տեղափոխվել, անվտանգ չէ նրա համար, գրում է Ինտերֆաքս-Ուկրաինան:

Օմբուդսմենի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 24-ին Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչները ստուգումներ են անցկացրել թիվ 18 բուժհաստատությունում և եկել եզրակացությանը, որ այն չի բավարարում Սաակաշվիլիին անհրաժեշտության դեպքում լիարժեք բժշկական օգնություն տրամադրելու համար։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ բանտային այս բուժհաստատությունը չի համապատասխանում Սաակաշվիլիի վիճակին հսկող բժիշկների խմբի եզրակացություններին ու առաջարկություններին, և որ «կան անվտանգության որոշակի ռիսկեր»։

«Օրինակ՝ այս հաստատությունը չի կարողանա իրականացնել մագնիսառեզոնանսային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, դուպլեքս սքանավորում, ինչպես նաև այս պահին հիմնարկը չունի ռեանիմատոլոգ, սակայն, ինչպես պարզաբանում է հիմնարկության տնօրինությունը, մոտ ապագայում համապատասխան մասնագետ կլինի»,- ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ։

Բացի այդ, օմբուդսմենը ռիսկեր է տեսնում այլ բանտարկյալների հետ հնարավոր միջադեպերի առումով։

Տաթև Ֆռանգյան