Ընդդիմությունը վերսկսում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը. հայտնի են օրերը

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ընդդիմությունը վերսկսում է հակակառավարական ցույցերը: Դաշնակության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին: Քաղաքապետարանն այսօր հայտարարությամբ տեղեկացրեց, որ այն ընդունվել է ի գիտություն:

Նշենք, որ նոյեմբերի 9-ը և 10-ը պատահական օրեր չեն: Նախորդ տարի այս օրերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրվեց հայտարարություն, որով Արցախում կանգ առան 44 օր շարունակվող մարտական գործողությունները: Ընդդիմությունն այդ փաստաթուղթը համարում է կապիտուլյացիա:

Հիշեցնենք, որ իշխանափոխության պահանջով՝ փողոցային պայքարի մասին այս ամսվա սկզբին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք նաև, որ ընդդիմությունը պատերազմից հետո ևս իշխանափոխության պահանջով դուրս էր եկել փողոցային պայքարի, բայց հաջողություն չունեցավ: Ուշագրավ է՝ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է մի քանի ամիս առաջ տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո: Փաշինյանի ղեկավարած ուժը, այդ ընտրություննրի արդյունքներով, Հայաստանում կրկին իշխանություն ձևավորեց:

Նարեկ Կիրակոսյան