Վրաստանի իշխանությունները պլանավորում են լիկվիդացնել Սաակաշվիլիին․ փաստաբան

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտարարել է, որ բանտային հիվանդանոցում կազմակերպվում է խռովություն՝ Սաակաշվիլիին լիկվիդացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։.

«Բանտային հիվանդանոց տեղափոխումը կուղեկցվի անվտանգային խնդիրներով, և մեր տեղեկություններով` խռովության իմիտացիա կարվի, որը կավարտվի Սաակաշվիլու լիկվիդացմամբ»,-ասել է Գվարամիան։

Վերջինս Վրաստանի կառավարությունից պահանջել է մոտ ժամանակում լուծել նախկին նախագահի՝ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում տեղավորելու հարցը, որտեղ նա ապահովված կլինի անհրաժեշտ ամեն ինչով ու երաշխավորված կլինի նրա անվտանգությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սաակաշվիլին հացադուլ էր սկսել բանտում, ինչի հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել էր։

Վրաստանի նախկին նախագահին կալանավորել էին հոկտեմբերի 1-ին՝ երկիր վերադառնալուց անմիջապես հետո։