Քանի դեռ բանտարկված եմ, սնունդ չեմ ընդունի․ Սաակաշվիլին համաձայնել է բժշկական օգնություն ստանալ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Քանի դեռ բանտարկված եմ, սնունդ չեմ ընդունի, սակայն ցանկանում եմ մինչև վերջ պահպանել առողջ միտքը, այդ պատճառով համաձայն եմ բժիշկների միջամտությանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բանտից հերթական նամակում, գրում է Գրուզիա օնլայնը։

Նա պարզաբանել է, որ դեղորայքային բուժումը թույլ կտա իրեն չկորցնել գիտակցությունը և, թեկուզ չափազանց սահմանափակ, սակայն «ամեն դեպքում մասնակցել ընթացիկ իրադարձություններին»։

«Քանի դեռ բանտարկված եմ, սնունդ չեմ ընդունի։ Սրա հետ մեկտեղ, ցանկանում եմ մինչև վերջ պահպանել առողջ միտքը, այդ պատճառով էլ համաձայն եմ բժիշկների կողմից դեղորայքային միջամտությանը, որը կօգնի ինձ գիտակից մնալ և թույլ կտա թեկուզ սահմանափակ, սակայն մասնակցել ընթացիկ իրադարձություններին, որպեսզի օգնեմ Վրաստանին այնքան ժամանակ, քանի դեռ ուժ ունեմ։ Այժմ հանրությունը շատ համախմբված է և, չնայած իմ անձնական վիճակին, ես ինչպես երբևէ դրական եմ տրամադրված»,- հայտարարել է Միխայիլ Սաակաշվիլին։

Տաթև Ֆռանգյան