«Դժգոհությունը Հանրապետականից չէ, փորձում են հանրապետականացնել էդ դժգոհությունը». ՀՀԿ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

Հանրապետականը մտադիր չէ օգնել Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս տեսնի իր նախագահության օրոք արձանագրված սոցիալ-տնտեսական ձախողումները: «Իհարկե կան որոշակի տեղեր, որտեղ թերություններ կարող են լինել, բայց դրանք լիարժեքորեն ձախողում դիտարկել ու նախկինի հետ համեմատելով ասել, որ որևէ առաջընթաց տեղի չի ունեցել, արդարացված չէ»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը։

Վերջինս նկատում է, որ նախկինում տարիներ շարունակ բժիշկները և ուսուցիչները ամիսներով աշխատավարձ չէին ստանում։ Սերժ Սարգսյանի իշխանության հաջողություններից է այն, որ ամեն ամիս ստանում են։ Պատգամավորն, իհարկե, չի ասի, թե Սերժ Սարգսյանի օրոք աշխատավարձերը հաճախ են բարձրացել։

«Իսկ ի՞նչ է՝ էն ժամանակ, որ ամիսներով չէին տալիս էդ աշխատավարձը, էնքան բարձր էր, որ մարդիկ կարողանում էին իրենց գոյությունը պաշտպանե՞լ։ Իհարկե ոչ»,- արձանագրում է պարոն Մախմուդյանը։

Պատգամավորը խոսում է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կոռուպցիայի դեմ տարվող ահեղ պայքարի մասին։ Սակայն նույնիսկ Ռուստամ Մախմուդյանը չգիտի, թե ինչ սեփականություններ ունի Հանրապետականի նախագահը։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի սեփականությունները կապ չունեն ձախողումների և կոռուպցիայի հետ։

«Դուք էլ չունեք, մենք էլ չունենք, ինքն ի՞նչ ունի, որ փոխկապակցված է ձեր կողմից հիշատակված երևույթների հետ»,- ասում է նա։

Գագիկ Մելիքյանն առաջին անգամ է լսում, որ Սերժ Սարգսյանի օրոք արձանագրվել են ձախողումներ։ Իրենք ինչո՞ւ պետք է այդ մասին տեղյակ պահեն իրենց նախագահին։

«Որևէ ձախողում այն տարիներին, երբ իշխանավարել է Հանրապետական կուսակցությունը, մենք չենք տեսնում»,- վստահեցնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը։

Թերացումներ, իհարկե, եղել են, բայց ժողովուրդն առաջընթացը տեսնում է: Պարոն Մելիքյանի համար այնքան ակնհայտ են Հանրապետականի հաջողությունները 90-ականների սկզբի պատերազմական ժամանակների համեմատ․ «Բերեք չմոռանանք ցուրտ և մութ տարիները»։

Հաջողությունները, մի խոսքով ամենուր են։ Բայց Հանրապետականը ցանկացել է ավելին անել։ Պարզապես առայժմ գերնպատակը Արցախի միջազգային ճանաչումն է։

«Եվ այդ նպատակի իրականացման ճանապարհին մենք պատրաստ ենք նաև որպես ժողովուրդ կրելու, ինչու՝ չէ, նաև որոշակի դժվարություններ»,- ժողովրդի անունից հայտարարում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Նա իր կուսակցության հանդեպ համաժողովրդական ատելություն չի տեսնում։ Եվ չի կարծում, որ մի օր բանը կհասնի քաղաքացիական բախումների։ Նման բան, ըստ նրա, երազում են մանր-մունր քաղաքական գործիչները, բայց նրանք ժողովրդին չեն կարողանա մոլորեցնել, գուցե առանձին անձանց կարողանան։

«Ցանկացած  նմանատիպ նպատակ իրականացնելու համար նախ պետք է հաշվի առել այն ծավալի աշխատանքը, որ պետք է իրենց կողմից կատարվի»,- ըմբոստության դժվարություններն է մանրամասնում պարոն Մելիքյանը։

Հանրապետականի հանդեպ ըմբոստությունը պատգամավորը համարում է պետականության վերացման ճանապարհ։ Ժողովուրդը գիտակից է և սադրանքի չի տրվի։ Ավելին, հանուն հայրենիքի կհամախմբվի Հանրապետականի ներքո.

-Ինչու՞ ոչ։ 

-Եթե դժգոհությունը Հանրապետականից է, ո՞նց համախմբվեն։

-Դժգոհությունը Հանրապետականից չէ, փորձում են հանրապետականացնել էդ դժգոհությունը»,- դժգոհության թեման փակում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը։

Ի դեպ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի օրոք չդադարող արտագաղթին, պատգամավորը նկատեց, որ եվրոպացիներն էլ արտագաղթում են Աֆրիկա։ Սա ինչո՞վ բացատրել։ Համենայնդեպս, ըստ նրա, տնտեսական ակտիվությամբ մենք Ադրբեջանից առաջ ենք։

Մհեր Արշակյան