Ռուսաստանի ռազմական ոստիկանները մարտի 15-ից Հայաստանում են, ու որքան գիտեմ, սկսել են այդ ծառայությունը․ ՀՀ նախկին ոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի նախկին ոստիկանապետ, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում բացահայտում է, որ մարտի 15-ից Գյումրու ռուսական ռազմաբազայում արդեն գործում է ռազմական ոստիկանության ստորաբաժանումը։ Սա այն դեպքում, երբ փորձագետները պնդում են, որ ՌԴ-ի հետ միջպետական պայմանագրով նման ստորաբաժանում նախատեսված չէ։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մամուլում հայտարարել է, թե «տվյալ հարցը կոնկրետ իրավական տեսանկյունից դեռ հայ-ռուսական քննարկումների շրջանակում էՙ և մինչև չլինի համապատասխան որոշում՝ իրավական հիմնավորմամբ՝ այդ հարցը չի լուծվի»։ Բացի այդ, ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձաժողովը դեռ չի քննարկել հարցը։ «Այդ կետը պայմանագրում կա։ Այսօր ես գիտեմ, հանձնաժողովը գիտի, որ նրանք, ոնց որ, թե ամսի 15-ից սկսել են էդ ծառայությունը։ Ընդամենը օրեր են, որ էդ ծառայությունը սկսել են և աժիոտաժի որևէ բան չկա»,- ասաց Ալիկ Սարգսյանը՝ հավելելով․ «Բազայի տեղակայումից դեռևս առաջ էդ կետը ներառված է, որ ամբողջական ծառայություն պետք է իրականացվի, որի մեջ ընդգրկված է նաև ռազմական ոստիկանություն ունենալու փաստը»։

Մեր հստակեցնող հարցին, թե մարտի 15-ից ստորաբաժանումը գործում է, պատգամավորը պատասխանեց․ «Այո, ամսի 15-ից, ոնց որ, թե գործում է։ Գիտեմ, որ ամսի 15-ից արդեն էդ ծառայությունը բերել են, արդեն մշակվում է, որքանով են իրականացնում, ես չեմ կարող ամփոփ տեղեկատվություն տալ։ Դա իրենց ռազմաբազայի տարածքում է իրականացվում։ Նրանք դրսում և՛ Երևանում, և՛ Գյումրիում երբևիցե չեն հայտնվել մարդկանց ի տես, մարդիկ չեն տեսել նրանց։ Չի բացառվում՝ ևս 6 ամիս ծառայություն իրականացնեն, և մենք էդ մասին չիմանանք»։

Երբ զարմացանք, թե ինչպես կարող է ՌԴ ռազմական ոստիկանությունը ծառայություն իրականացնել մեկ այլ՝ անկախ պետությունում, տվյալ դեպքում ՝ ՀՀ-ում, և մենք չիմանանք, Ալիկ Սարգսյանը հակադարձեց․ «Իսկ արդյո՞ք բազան օտար հողում չի տեղակայված։ Օտար հողում չի՞, հենց ռազմաբազայի տարածքում են ծառայություն իրականացնելու»։ ՀՀ նախկին ոստիկանապետը պնդում է, որ արդեն իսկ գործող միջպետական պայմանագրում այդ ծառայությունը նախատեսված է եղել․ «Այնտեղ կան համապատասխան կետեր, որոնցով արդեն իսկ նախատեսվում է ամբողջական ներկայացվածությունը ՀՀ-ում էն շրջանակներում, ինչը որ պայմանագիրը ներառել է։ Ռազմական ոստիկանությունը որևիցե կերպ մեր հանրապետությանը վնաս չի բերում, ուղղակի դա արվել է ներքին ծառայողական շրջանակներում կարգուկանոնի ապահովման, իրենց ներքին համապատասխան իրավիճակի տիրապետման համար, և բնականաբար, դա իրականացնելու է պահպանողական ֆունկցիաներ։ Մեր քաղաքի, Գյումրու, մեր զինվորականության հետ կապված որևիցե խնդիր նա չունի»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը, և հարցին, թե ինչպես պետք է մեր հասարակությունը հավատա մի վարչապետի, որը դրժել է չառաջադրվելու իր խոստումը, Ալիկ Սարգսյանն ասաց, թե այն պարագայում, երբ նման մարտահրավերներ կան երկրի առաջ, ճիշտ չի լինի, թե Սերժ Սարգսյանն ասի՝ «կներեք, տղայական ասել եմ, ես իմ խոսքի տերն եմ, ցտեսություն ձեզ, գնացի», այլ «պարտավոր է որպես հայ մարդ, հայրենասեր մարդ շարունակելու էս գործը ինչ-որ կերպ»։

Մանրամասները դիտեք Ալիկ Սարգսյանի Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան