Պուտինը չի ցանկանում, որ երրորդ կողմ ներգրավվի հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում․ նրան մրցակիցներ պետք չեն․ Ալ․ Խրամչիխին

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես չի ցանկանում, որ երրորդ կամ չորրորդ կողմ ներգրավվի հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի վերլուծաբան, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին արած հայտարարությանը։

«Չգիտեմ, թե նրան որքանով կհաջողվի միայնակ լուծել խնդիրը, բայց նա այլ կողմերի ներգրավվածություն չի ցանկանում շատ պարզ պատճառով՝ մրցակիցներ ոչ ոքի պետք չեն։ Իսկ տվյալ իրավիճակում նաև հարց է առաջանում, թե ուրիշ ո՞ր երկրներն են ցանկանում մասնակցել գործընթացին։ Բացի այդ, Ռուսաստանն ինքն է ցանկանում լինել գլխավորն այստեղ, քանի որ Մոսկվայում են պահվում ԽՍՀՄ ժամանակների բոլոր քարտեզները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։

«Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, ոչ ոք պետք չէ։ Պետք է պրագմատիկ լինել։ Ինչո՞ւ․․․ որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Ահա այս փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։ Դա պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններով, որոնք, սակայն, ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- հայտարարել էր նա։

Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ ցանկանում են, որ հարցը լուծվի, սակայն խնդիրն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը լուծումը յուրովի է պատկերացնում։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի որոշման գործընթացում այլ կողմերի ներգրավմանը՝ Ալեքսանդր Խրամչիխինը նկատեց, որ բոլորն էլ ունենալու են իրենց շահերն ու ցանկություններն այստեղ։

«Հարց է առաջանում՝ նրանք ի՞նչ մեխանիզմներ են առաջարկելու այս գործընթացում: Դեռևս բոլորը ցանկություն են հայտնում, որ խնդիրը լուծվի»,- ասաց նա։

Ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով՝ խնդրի օպտիմալ լուծումը ամբողջ սահմանի երկայնքով փոխադարձ դելիմիտացիայի գործընթաց սկսելն է, որ կողմերը պաշտոնապես ստորագրեն համապատասխան փաստաթուղթ։

Վերլուծաբանը ժամանակին միտք էր հայտնել, թե ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից է կախված լինելու հարցի լուծման ապագան։ Պատասխանելով դիտարկմանը, թե իր կարծիքով՝ ինչ է սպասվում իշխանությունների վերարտադրման պարագայում՝ նա նշեց՝ «վերմակը յուրաքանչյուր կողմ շարունակելու է փորձել իր կողմը քաշել»։

«Դրա համար, կարծում եմ, հարցը շուտ չի լուծվելու, եթե, իհարկե, չստեղծվի մի իրավիճակ, որը կողմերին կստիպի խնդիրը լուծել որքան հնարավոր է շուտ։ Ես դեռ չգիտեմ, թե դա ինչը կարող է լինել»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակում, ըստ Խրամչիխինի, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճը, անգամ պատերազմն էլ բացառված չեն։

«Քանի որ դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ վերջնականապես։ Հիմա կան պարզապես ռուսական խաղաղապահ զորքեր, որոնք նվազեցնում են նոր պատերազմի հնարավորությունը»,- ասաց նա։

Փորձագետը նաև նկատեց, որ Ղարաբաղի հարցը կարծես թե մղվել է երկրորդ պլան, դրա մասին քննարկումներ չկան։

«Ադրբեջանը հայտարարում է, որ հիմնախնդիրն այլևս չկա, իսկ Հայաստանը պարտությունից հետո չգիտի՝ ինչպես հիմնախնդրի մասին քննարկում սկսի։ Հիմա Ղարաբաղի հետ սահմանը ևս խնդրահարույց է․ եթե նախկինում Հայաստանի հետևում կանգնած էր ամբողջ Ղարաբաղը, ապա հիմա Ղարաբաղն ամբողջությամբ չկա, և Հայաստանի համար հայտնի չէ, թե ինչին կարող է հենվել և ինչի ձգտել»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան