Ծանր վիրավորանքի տակ կարող է ընկալվել սուր խոսքը, քննադատությունը․ սա կավելացնի ԶԼՄ-ների դեմ հայցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որևէ մեկը չի պատրաստվում պաշտպանել հայհոյողներին, բայց նաև պետք է ընդգծել, որ ծանր վիրավորանքի տակ շատ հաճախ կարող է ընկալվել սուր  խոսքը, սուր քննադատությունը»,- «ԽԱՊԿ 2021թ. երրորդ եռամսյակի զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքին, որը վերջին շրջանում ընդունվեց Ազգային ժողովի կողմից:

«Մենք գիտենք, որ հատկապես պաշտոնյաները, քաղաքական գործիչները քննադատությունն էլ են ընկալում որպես վիրավորանք, դիմում դատարաններ՝ հաշիվ մաքրելու համար։ Այս օրենքի վատը նաև այն է, որ խտրականություն է դրվում հասարակության տարբեր հատվածների միջև»,- նշեց Մելիքյանը:

Նրա կարծիքով՝  այս օրենքը կավելացնի ընդդեմ լրատվամիջոցերի ու լրագրողների դատական հայցերի հոսքը։ Մելիքյանը հայտնեց, որ դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է 15 նոր հայց ընդդեմ լրագրողների  և լրատվամիջոցերի, որոնց մեծ մասը ներկա և նախկին պաշտոնյաների ու պետական մարմինների կողմից է:

Մանրամասները՝ տեսանյութում: