«Ռուսաստանի անընդունելի ու վտանգավոր վարքագիծը գին և հետևանք կունենա». ՆԱՏՕ-ն ևս ռուս դիվանագետների է արտաքսել

Լուրեր

13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երեկ հայտարարել է, որ 7 դիվանագետի է արտաքսելու ռուսական առաքելությունից և մերժելու է ևս 3-ի հավատարմագրումը՝ այդպիսով 30-հոգանոց ռուսական առաքելությունը հասցնելով 20-ի. փոխանցում է bbc.com-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ, 27 երկրներ «Սկրիպալի» գործի առնչությամբ, հայտնել էին իրենց երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ ի համերաշխություն Մեծ Բրիտանիայի:

«Այս քայլով մենք Ռուսաստանին հստակ հասկացնել ենք տալիս, որ նրա անընդունելի ու վտանգավոր վարքագիծը գին և հետևանք կունենա: Եվ սա պատասխանն է Սոլսբերիում տեղի ունեցածի առնչությամբ Ռուսաստանի ոչ կառուցողական արձագանքի», – ասել է Յենս Սթոլթենբերգը:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը թերագնահատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասնականությունը», -հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ն ռուս դիվանագետների էր արտաքսել նաև Ղրիմի բռնակցումից հետո:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոլսբերի քաղաքի  ոստիկանությունը հաղորդել էր, որ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ ծագման վտանգավոր նյութից անգիտակից վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ։ Հետագայում պարզվել է, որ խոսքը Սկրիպալի և նրա դստեր մասին է:

Նշենք նաև, որ Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում. նրան  փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: