Մուրադովն առանց Հայաստանի ինչպե՞ս կարող է որևէ բան անել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որպես սյունեցի պատգամավոր, անդրադառնալով հարցին՝ Փայլասարն արդյոք ադրբեջանցիների վերհսկողության տա՞կ է գտնվում, թեև ՊՆ հերքում է այդ տեղեկությունը, պատասխանեց, որ Կապանի քաղաքապետը շատ մանրակրկիտ քարտեզի վրա բացատրել է այսօրվա ռեալ պատկերը:  Ավելին՝ Հակոբյանը նաև նշեց, որ Շիկահող, Ճակատեն, Սրաշեն հատվածում նույնպես խնդիր կա. «Ադրբեջանական զինված ուժերը, չհանդիպելով թե՛ դիվանագիտական, թե՛ այլ որևէ  դիմադրության՝ քայլելով գալիս են առաջ, և ենթադրաբար կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բարձունքը, որն անմիջապես առնչվում է արդեն գյուղի հետ»:

ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը  Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե Վահե Հակոբյանն այդպիսի տեղեկատվություն ունի, ճիշտ կլինի, որ դիմի համապատասխան կառույցներին: «Փաստորեն նա տիրապետում է շատ կարևոր հետախուզական տեղեկատվության և եթե միայն ինքն է տիրապետում, պետական լիազոր մարմինները չեն տիրապետում այդ տեղեկատվությանը, այստեղ մտածելու բան կա… Իհարկե, Վահե Հակոբյանը, հանձինս այն ուղղաթիռների, որոնցով ինքը նախկինում շրջագայել է, ունեցել է համապատասխան տեխնիկական հնարավորություններ՝ այդպիսի տեղեկատվություն ստանալու համար… Այդպիսի տեղեկությունը տարածելը ձեռնտու է միայն Ադրբեջանին»:

ԱՆդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ համապատասխան մարմինները պետք է Վահե Հակոբյանից բացատրություն պահանջեն, թե որտեղից իրեն այդպիսի տեղեկությունը, կամ եթե ապատեղեկատվություն է, ապա այն տարածելով՝ ինչ խնդիր է լուծում Վահե Հակոբյանը:

Անդրանիկ Քոչարյանը նշեց նաև, որ Գլխավոր շտաբի պետի հետ քիչ առաջ է խոսել, և նա հաստատել է պաշտոնական տեղեկատվությունը, ըստ որի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք երեկ Հայաստան վերադարձած գերիների դիմաց Հայաստանը քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին, Քոչարյանը պատասխաեց. «Տեղյակ չեմ քարտեզների մասին, բայց հինգ գերիների վերադարձը  կոնկրետ աշախատանքի արդյունք է և այդ աշխատանքով զբաղվող համակարգեր կան»:

Հարցին, թե ովքեր են աշխատանք տանում, այն դեպքում, երբ ռուսական մամուլը գրում է այդ առնչությամբ Մուրադովի գործունեության մասին, և կարծես թե Հայաստանի իշխանությունները գործընթացի մասնակից չեն, Քոչարյանը պատասխանեց. «Դա Հայաստանի ոչ թե իշխանության, այլ հայտնի շրջանակների կողմից ձևավորվող տեսակետ է, որ իբրև թե Հայաստանը ոչինչ չի անում, օտարներն ամեն ինչ անում են մեր փոխարեն, մենք անպաշտպան ենք, ուրիշներն են մեր դարդերով զբաղվում, բայց այդպես չէ, Հայաստանն ունի ձևավորված քաղաքական իշխանություն, համապատասխան մարմիններ, որոնք ի պաշտոնե զբաղվում են այս հարցերով: Նաև մեր եկեղեցին, Սփյուռքն են ինչ-որ բանով նպաստում այս խնդրի լուծմանը: Առանց Հայաստանի Մուրադովը ինչպե՞ս կարող է որևէ բան անել: Առանց իշխանության, նման խնդիրները չեն լուծվում: Իսկ իշխանությունը իր առջև դրված խնդիրները լուծում է առանց թմբկահարելու»:

Մանրամասերը՝ տեսանյութում: