«Վաղահաս» անձնագրեր․ ինչու է ոստիկանությունը կրճատում փաստաթղթի վավերականության ժամկետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության անունից Ոստիկանության ներկայացրած նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով:

Այսինքն՝ 10 տարվա փոխարեն մենք անձնագիր պետք է փոխենք երկու տարին մեկ անգամ։ Ընդ որում, e-draft համակարգում դրված հիմնավորումից այնքան էլ հասկանալի չէ՝ որն է բուն հիմնավորումը։ Փոխարենը այս նախագիծն արդեն հարուցել է շատերի դժգոհությունը։ E-draft-ում քվեարկությունը ցույց է տալիս, որ նախագծին կողմ է արտահայտվել ընդամենը 2 քաղաքացի, դեմ՝ ավելի քան 500-ը։

Սոցցանցերում արտահայտվող դժգոհությունները վերաբերում են և՛ բյուրոկրատական քաշքշուքին, և՛ արտերկիր այցելությունների բարդացմանը, և՛ այլ հարցերի։ Դրանց մի մասը ձևակերպել էր ընդդիմադիր պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Նա հատկապես ուշադրություն էր հրավիրել սփյուռքի հետ կապերին և հայկական անձնագրերից հրաժարվելու վտանգներին։

«Ինչպե՞ս կազդի նման որոշումը այլ պետություններից մեր հայրենակիցների կողմից Հայաստանի՝ երկրորդ քաղաքացիություն ստանալու գործընթացի որակի և ծավալի վրա ․․․ որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին։ Արդյո՞ք կան գնահատականներ՝ ինչքանո՞վ է այս առաջարկության տրամաբանությունը նպաստելու հայության համախմբվածությանը»,- գրել է Գևորգյանը։

Այսօր, սակայն, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանել է, որ ժամկետը կրճատվում է միայն հին նմուշի անձնագրերի համար։ Նոր կենսաչափական անձնագրերը շարունակելու են տրվել 10 տարով։

«Եվ դա վերաբերում է այն դեպքերին, երբ անձը դիմելու է նոր անձնագիր ստանալու համար։ Նպատակը բացառապես մեկն է․ ներկայում տևական դադարից հետո գործուն քայլեր են ձեռնարկվում կենսաբանական չափորոշիչներով անձնագրերի ներդրման ուղղությամբ»,- նշել է Ֆիդանյանը։

Ինչ վերաբերում է արդեն գործող անձնագրերին, ապա դրանց ոչինչ չի սպառնում։ Դրանք գործելու են այնքան, մինչև սպառվի ժամկետը, անկախ նրանից՝ հին նմուշի են, թե՝ նոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան