ՌԴ-ի վրա հույս դնենք՝ մյուս կորուստը Զանգեզուրն է․ տեղի իշխանիկները կհռչակեն անկախ՝ Աբխազիա կսարքեն․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմաբան, դիվանագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ

-Ուղիղ 100 տարի առաջ այս օրերին Հայաստանը ծանր ժամանակաշրջան էր ապրում՝ հոկտեմբերի 13-ին կնքվել էր Կարսի պայմանագիրը, որը հաստատում էր տարեսկզբին ստորագրված Մոսկվայի՝ «ռուս-թուրքական եղբայրության» պայմանագիրը։ Հայաստանն արդյունքում կորցրեց իր տարածքի գրեթե կեսը՝ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռն ու շրջակա տարածքները ներառյալ, անցան Թուրքիային։ Ինչի՞ հետևանք էր Կարսի պայմանագիրը, փորձենք նաև մե՛ր սխալներից էլ խոսել՝ ոչ միայն թշնամիների և բարեկամների։

-Այո՛, այս տարի երկու չարաբաստիկ փաստաթղթերի՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակներն են։ Մինչև Կարսի պայմանագիրը, արդեն վավերացված էր Մոսկվայի պայմանագիրը՝ Ռուսաստանն ու Թուրքիան որոշել էին, թե ինչպես պետք է լինի, ինչպես պետք է տեղի ունենա տարածքների վերաբաշխումը։

-Հայկակա՛ն տարածքների վերաբաշխումը․․․

-Մե՛ր տարածքների․․․ այսինքն՝ ըստ էության, Հայաստանն այլևս ոչինչ անել չէր կարող, բացի այն, ինչ վերահաստատվեց։ Դա Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի պես պայմանավորվածություն էր՝ դեռ դրանից տասնամյակներ առաջ։ Որովհետև իրավունք չկար անգամ սովետական իշխանության պարագային, երբ ՀՀ-ն դե յուր չէր համարվում ՌԴ պետության մաս, մեր տարածքների հարցը լուծվեր։ Դրա հետևանքով մենք կորցրեցինք ոչ միայն Կարսը, Սուրմալուի գավառը, այլ նաև Նախիջանը։ Չմոռանանք, որ Մոսկվայի պայմանագրի երրորդ հոդվածով էր Նախիջևանի 5500 ք/կմ-ը որպես պրոտեկտորատ հանձնվել Ադրբեջանին։ Դա Ադրբեջանի մաս չէր։ Սա շատ կարևոր է, որովհետև Իրանը Մոսկվայում այդ հարցը բարձրացրեց՝ հենց Նախիջևանի հարցը, որովհետև մենք տեսնում ենք Նախիջևանում կուտակումներ ոչ միայն Ադրբեջանի առանձին բանակի, այլ նաև թուրքական զինուժի ներկայություն այնտեղ, որն անչափելի է։ Կան նաև տվյալներ, որ պակիստանյան զինծառայողներ կան, իսկ սա ոչ միայն մեզ, այլ նաև Իրանին է անհանգստացնում։ Իրանը հասկանում է, որ այնտեղ կուտակումները ոչ միայն Հայաստանի, այլև իր դեմ կարող են ուղղվել։

-Կարելի է ասել՝ Կարսի պայմանագիրը 18-րդ դարավերջից սկսված ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների ամփոփիչ ազդակը կարծես լիներ, երբ Ռուսաստանը տիրացել էր Անդրկովկասի մեծ մասին, ապա Արևմտյան Հայաստանի տարածքները անցան Թուրքիային, և այս դեպքերի արանքում կոտորվում էր հայ ժողովուրդը, ու մեզ մնաց, ի վերջո, Մեծ Հայքի 1/10-րդ մասը։ Ինչո՞ւ Հայաստանը դարձավ մանրադրամ մեծ տերությունների ձեռքում, մենք սխալ չունե՞նք։ Այսօրվա իրավիճակն էլ հենց 100 տարի առաջվա դեպքերին են նմանեցնում։

-Էական նմանություն կա 100 տարի առաջվա դեպքերի հետ և, բնականաբար, չկա երկիր կամ մարդկանց խումբ, որ սխալներ չանի։ Բայց ինչ վերաբերվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, այստեղ շատ հաճախ կարող են մեղադրել, որ հայերը ճիշտ չկողմնորոշվեցին։ Այդ ամենը սուտ է։ Հայերը շատ ճիշտ էլ կողմնորոշվեցին, հայերն ամեն ինչ արել են Սովետական Ռուսաստանի և քեմալականների հետ լեզու գտնելու համար, դա չեղավ։ Այ սա՛ է շատ կարևոր։ Այսօր էլ քաղաքական գիծ կա, ասում են՝ հաշտվենք թուրքերի հետ, կարծես մենք երբևէ չենք ուզել հաշտվել։ Մենք միշտ ենք ուզել հաշտվել թուրքերի հետ, նաև 90-ականներին, բայց արդյո՞ք Թուրքիան ուզում է կամ աշխարհաքաղաքական զարգացումներն այդ հնարավորությունները տալիս են։ Հայերը, որ մինչև 1917 թվականը դաշնակից էին Ռուսաստանին, դադարեցին ռուսների հետ դաշնակից լինելուց այդ թվականից հետո, և դարձան խոչընդոտ Ռուսաստանի՝ այս նոր տարազով աշխարհակալ ձգտումներին։ Հետևաբար՝ դա մեզնից կախված չի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան