Աշխարհի առաջնորդները թռչում են Բրիտանիա՝ մոլորակը տաքացումից փրկելու․ անգամ թագուհին չի հավատում դրա հաջողությանը

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Բրիտանիան պատրաստվում է ընդունել ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ դարակազմից գագաթնաժողովը, սակայն ինչքան մոտենում է քովիդի պատճառով մեկ տարով հետաձգված Cop26 կոնֆերանսը Գլազգոյում, այնքան ավելի փոքրանում է հաջողության հույսը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գագաթնաժողովը կսկսվի երկու շաբաթից, և Բորիս Ջոնսոնի կառավորությունը պատրաստվում է հաղթանակի։ Սա 6 տարի առաջ Փարիզում տեղի ունեցած հավաքից հետո առաջին հանդիպումն է, որը կոչված է գնահատելու կլիմայի համաշխարհային տաքացման դեմ պայքարն ու այն արագացնել։

Բորիս Ջոնսոնը վստահ է իր հաջողությանն ու ակնկալում է իր անունը գրել մարդկությանը կլիմայական կատակլիզմից փրկելու պատմության մեջ: Սակայն նրա տրամադրությունը փչացնում են թերթերը, բնապահպանները, բիզնեսը, օտարերկրյա առաջնորդները և նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը: Նրանց մեկնաբանությունների տոնն օրեցօր ավելի է մռայլվում:

Զարգացող երկրներից պատվիրակությունները բողոքում են թանկացումից ու կարանտինից, հովանավորները կշտամբում են կառավարությանը կազմակերպել չկարողանալու համար, իսկ էկոլոգիական ակտիվիստներն ու բնակիչները դժգոհ են Գլազգոյում մեծ թվով ոստիկաններից, որտեղ սպասվում են տասնյակ հազարավոր ցուցարարներ։

Սակայն Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, կարծես, փոխել է իր մտադրությունը ու չի գալու Գլազգո: Սա վատ նորություն է, քանի որ Չինաստանը զարգացող տնտեսությունների շարքում ամենամեծ աղտոտողն է, հանածո վառելիքի առաջատար գնորդը և աղքատ երկրներ տեխնոլոգիաների արտահանողը:

Սիի բացակայությունը լրջորեն խաթարում է իրադարձության արժանահավատությունը և կարող է պակասացնել մյուսների ամբիցիաներն արտանետումները նվազեցնելու խոստումներում:

Սա հատկապես վերաբերում է աղքատ երկրներին, որոնք փող չունեն ոչ միայն կանաչ հեղափոխության, էլեկտրատրանսպորտի և հողմատուրբինների, այլև Գլազգո մեկնելու համար, որտեղ բոլոր հյուրանոցները լեփ -լեցուն են, իսկ կոնֆերանսի աշխատակիցներին տեղավորելու համար վարձվել է երկու էստոնական զբոսանավ՝ հինգ հազար մահճակալով։

Առաջին զբոսանավը, բազմաբովանդակ Romantika անվանմամբ, արդեն տեղում է ու վախեցնում է Գլազգոյի բնակիչներին՝ հիշեցնելով համաճարակի մռայլ մեկնարկը, երբ կրուիզային նավերը ողջ աշխարհում դարձան վիրուսի լողացող օջախներ։

Սիի մերժման մասին գրել էր The Times-ը, այս լուրը հասել է նաև Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն:

«Անհավատալի է: Շուրջբոլորը խոսում են Cop26- ի մասին: Եվ դեռ պարզ չէ, թե ով է գալու: Մենք լսում ենք միայն նրանց մասին, ովքեր չեն գա», – ասել է թագուհին որդուն`Ուելսի գահաժառանգ արքայազն Չարլզին և նրա կնոջը՝ Կամիլային Ուելսի խորհրդարանում։ Նրանց խոսակցության ժամանակ խոսափողը միացված է եղել, և նրա դիտողությունն ակամայից դարձել է հանրային:

Մնում է սպասել նորությունների զարգացող երկրների խոշորագույն աղտոտիչ մայրաքաղաքներից: Մինչ այժմ ոչ միայն Չինաստանի, այլեւ Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Ռուսաստանի ղեկավարները վերջնական պատասխան չեն տվել:

Առանց նրանց գագաթնաժողովն ավելի շատ նման կլինի ոչ թե մարդկության համար սպառնալիքի վերաբերյալ մոլորակային մասշտաբի համաշխարհային համաժողովի, այլ մաքուր օդի և լուռ էլեկտրատրանսպորտի համար արևմտյան հարուստ երկրների հանդիպման:

Սակայն այս ողջ կազմակերպչական իրարանցման մեջ կարելի է անսպասելիորեն չնկատել այն փղին, որը Cop26-ի նիստերի դահլիճում սպասում է համաշխարհային առաջնորդներին։ Եվ այդ փղի անուն է էներգետիկ ճգնաժամ, և հենց այն է առաջընթացի հույսերի կործանման օբյեկտի պատճառը։

Աշխարհում գազի գինն աճել է 5 անգամ, չի բավականացնում նավթը, էլեկտրակայանները կրկին օդն աղտոտում են ածխով։

Դեֆիցիտը հիմնականում պայմանավորված է նրանով, որ արդյունաբերությունը վերականգնվել է քովիդային անկումից և շտապում է հետ բերել բաց թողածը: Իսկ ճգնաժամը, դժվար թե, ավարտվի առաջիկա ամիսներին. առջևում ձմեռ է՝ հյուսիսային կիսագնդում ջեռուցման սեզոն․վառելիքի պահանջարկի գագաթնակետի ժամանակաշրջանը։

Տաթև Ֆռանգյան