Նույն անձի ցուցմունքով ինձ կալանավորեցին, իսկ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Մարտիրոսյանին ազատ արձակեցին․ Անդրիաս Ղուկասյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր կայացավ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում երկու միջնորդություն ներկայացվեցին, երկուսն էլ, սակայն մերժվեցին։

Ղուկասյանի պաշտպան՝ Կարեն Մեժլումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վարդան Գրիգորյանին՝ նշելով, որ նա կողմնակալ է։ Մյուս միջնորդությունն ուղղված էր մեղադրող Պետրոս Պետրոսյանին, պաշտպանական կողմը պնդում էր, որ նա ևս խտրական վերաբերմունքի է արժանացնում Ղուկասյանին։

Այսօրվա նիստին հայտարարությամբ հանդես եկավ Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ իր, Դավիթ Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի դեմ նույն անձը կեղծ ցուցմունք է տվել, վերջիններս, սակայն ազատ են արձակել: «Ինձ կալանավորել եք, ըստ իս՝ Էդգար Պապիկյանի սուտ ցուցմունքների հիման վրա: Նա սուտ ցուցմունք է տվել իմ, Դավիթ Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի դեմ, մեղադրողն այդ ցուցմունքը հիմնավոր չի համարում, որպեսզի Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին մեղադրական եզրակացություն ներկայացնի: Դատարանը համարել է, որ դրանք բավարար միջոցներ չեն, որպեսզի Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը գտնվեն անազատության մեջ և որևէ խնդիր չի տեսել նրանց գրավով ազատելու համար, իսկ ինձ պահում է կալանքի տակ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ անհեթեթ որակելով մեղադրողի պնդումը, թե ինքը հանրային կյանքում վտանգ կարող է ներկայացնել։

Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ որ այդ գործը «մահակի պես» կախված է Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի գլխին․ «Նրանց նկատմամբ էլ մինչ օրս գործը կարճված չէ, մահակի պես նրանց գլխի վրա են պահում այդ գործը, ու նրանք այդ ռիսկի տակ են»։

Փաստաբանը չգիտի, թե ինչով է պայմանավորված այն, որ Սանասարյանին ու Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատել են, իսկ Ղուկասյանին մերժել, բայց գիտի մեկ բան, որ Ղուկասյանին շարունակում են կալանքի տակ պահել քաղաքական դրդապատճառներով․ «Առաջին իսկ օրից պարզ էր, որ քաղաքական հետապնդում են իրականացնում նրա նկատմամբ»։

Լիլիթ Շաբոյան