Քվեարկության պահին «մի քանի րոպեով կուրացողների» պաշտոնական թիվը՝ 2017 թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած 1 միլիոն 575 հազար 786 ընտրողների 4,5 տոկոսը՝ 70 հազար 285 քաղաքացի, քվեարկել է օգնողի աջակցությամբ։ Այս թիվը հրապարակել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ 2017 թվականի իր գործունեության հաշվետվությունում, որն օրերս ուղարկվել է խորհրդարան։

Վերը բերված ցուցանիշը ուշագրավ է, քանի որ արտացոլում է ընտրակեղծարարության կոնկրետ մեկ գործիքի՝ վերահսկվող քվեարկության իրական ծավալները։

Ինչպես հայտնի է, օգնողի աջակցությամբ քվեարկությունը հաճախ կազմակերպվում է ընտրակաշառք բաժանողների կողմից՝ «կասկածելիներին» վերահսկելու նպատակով։ Այսինքն՝ ընտրակաշառք բաժանողը վստահ չի, որ ընտրակաշառք վերցնողը կկատարի խոստումը և ընտրողի՝ ինքնուրույն քվեարկել չկարողանալու պատրվակով, նրա հետ քվեախուց է ուղարկում օգնողին՝ երաշխավորելու համար «գործարքի» իրագործումը։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ հնարավորությունը չլիներ։ Ակնհայտ է, որ այդ դեպքում ընտրությունների արդյունքում հաղթած ՀՀԿ-ի քվեների թիվն էապես պակաս կլիներ։ Մասնավորապես, եթե ՀՀԿ-ի 770 հազար 441 քվեներից հանենք օգնողի աջակցությամբ քվեարկածների թիվը, ապա խորհրդարանում մանդատների բաշխումը էական փոփոխություն կկրեր։ Նախ մանդատների առաջին բաշխմամբ ՀՀԿ-ի թիվը 55-ից կնվազեր 52-ի։ Այլ կերպ ասած՝ օգնողների աջակցությամբ վերը նշված քվեներով միանգամից 3 մանդատի խնդիր է լուծվել։

Նշված երեք մանդատներից երկուսը բաժին կհասնեին «Ծառուկյան» դաշինքին, մեկը՝ ՀՅԴ-ին։ Ազգային փոքրամասնության մանդատների հետ միասին պատկերն այսպիսին կլիներ․ ՀՀԿ՝ 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինք՝ 33, «Ելք» դաշինք՝ 9 ու ՀՅԴ` 8։ Արդյունքում, որպեսզի ՀՀԿ-ի համար ապահովվեր ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված 54 տոկոսի համարժեք մեծամասնությունը, վերջինիս բոնուսային երեք հատ մանդատներ պետք է տրվեին և խորհրդարանն ընդհանուր կունենար ոչ թե 105 այլ 108 պատգամավոր։

Ու թեև բոնուսային մանդատների շնորհիվ ՀՀԿ-ի պատգամավորական տեղերը կրկին կլինեին 58-ը, սակայն, այլ կլիներ խորհրդարան անցած մյուս կուսակցությունների մանդատների թիվը։ Մի խոսքով, կրկին համոզվում ենք, որ ճիշտ է հետևյալ պնդումը․ եթե Հայաստանի ընտրողների գոնե կեսից ավելին հրաժարվի ընտրությունները որպես գումար վաստակելու միջոց դիտարկել և ընտրակեղծարարության համակարգի մաս կազմել, ապա քվեարկության արդյունքները բոլորովին այլ կլինեն, ու ոչ ոք չի կարողանա դա կանխել։

Հ․Գ․ 2017թ․ խորհրդարանական ընտրություններին անմիջապես հաջորդած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վկայում են, որ օգնողի աջակցությամբ քվեարկության վերահսկման գործիքը առավելապես կիրառվում է մարզերում, ավելի կոնկրետ՝ գյուղերում։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած 345 հազար 158 ընտրողներից օգնողի միջոցով քվեարկել են 6 հազար 541 մարդ կամ ընդհանուրի 1,9 տոկոսը։

Վահագն Հովակիմյան