Պուտինը խոսում է ռուսական իմպերիայի շահերից․ թքա՛ծ ձեր իմպերիայի վրա, ես սուվերեն երկրում եմ ապրում․ Հրանտ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն է

-Արժեքայի՞ն պատերազմների տիրույթում կտեղավորեք Ռուսաստանից օրերս եկած մի տեղեկություն, ըստ որի՝ Պուտինի ղեկավարությամբ հավաքի ընթացքում ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ-ի, պարտավորություն են ստանձնել պայքարել ժողովրդավարության, արևմտյան արժեքների դեմ՝ համարելով, որ դրանք քայքայում են ԱՊՀ պետությունները։

-Այդտեղ ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ ի՞նչն են քայքայում, ի՞նչ ունեք, որ քայքայված չի, որ նոր պիտի քայքայվի։ Քայքայված ու սուտ սիստեմ է դա՝ անվտանգությունից սկսած մինչև իրենց գեոպոլիտիկ հնարքները՝ իմպերիան պահպանելու համար։ Թքած ունեմ ես ձեր իմպերիայի վրա, ինձ չի հետաքրքրում իմպերիան։ Գաղութից ազատվելն այնտեղ հայտնված մարդու միակ և անհամեմատելի երազանքն է, դրանից հետո է նոր որոշվում, թե մարդն ինչով պետք է զբաղվի ազատության մեջ։

-Իսկ այդպիսով՝ ո՞ւմ իմպերիան են ուզում պահպանել։

-Պուտինն ինչի՞ց է խոսում, ռուսական իմպերիայի շահերից է խոսում, բայց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ կապ ունեմ, ես ապրում եմ սուվերեն երկրում, համենայնդեպս՝ մենք դե յուրե ինքնիշխան երկիր ենք։ Մենք ունենք մեր հիմնը, մեր դրոշը, մեր բանակը, ոստիկանությունը, մեր զինանշանը, մեր Սահմանադրությունը․․․ սա առանձին ապրող օրգանիզմ է։ Հիմա էս օրգանիզմը տանում-մտցնում են հաստ աղիքի տակ, մեկ էլ այդ օրգանիզմը տանում, մոտեցնում են կոկորդին։ Արհեստական, շինծու բաներ են արվում։ Դա բավականին երկար է տևում։ Մեր վիճակն արհեստածին է, արհեստական է, դրա համար էլ չենք կարողանում մեր ինքնագիտակցությունը, մեր ենթամշակույթը յուրովի ապրել ու ընկալել։ Մենք անընդհատ օտարի հրամանների տակ ենք, դրա համար էլ կիսատ ենք։

-Օտա՞ր, թե՞ դաշնակից։ 

-Օտար։

-Եթե մեր դաշնակիցը պատերազմում է Արևմուտքի դեմ, մենք նույնպես դրա մեջ ենք մտնում, այնպես չէ՞։

-Մենք այսօր թշնամի ենք Ադրբեջանի հետ, և իմ թվացյալ դաշնակիցը բարեկամ է իմ թշնամու հետ։ Իմպերիան է, չէ՞, դա ստեղծել, Ադրբեջանը մեզնից հողեր չի տարել, Արցախը գրավել է բոլշևիզմի օրոք։ Իմպերիան՝ Ռուսաստանը, վերցրել է մի օրգանի կեսը՝ մի ժողովրդի տարածք, տվել է այլ հարևանի։ Ի՞նչ իրավունքով, մենք ինչո՞ւ Կրեմլի դռները չենք ջարդել հենց առաջին օրվանից, ոչ թե գնալ պատերազմի։ Պատերազմը նույն Մոսկվան է գցել։ Սրանք կողպեքներ են, որ դրված են եղել՝ Հյուսիսային և Հարավային Օսիաներ, օս ժողովուրդն է այդտեղ ապրում, իր դարավոր հողերի վրա է ապրում, դու բաժանում ես՝ ինչի՞ համար․․․ որ տիրես։ Պատերազմական վիճակներ ես ստեղծում՝ ինչի՞ համար, որ սրանք հանկարծ հարևանություն չանեն ու քեզնից չկտրվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան