Հրդեհները հիմնականում բռնկվում են անտառամերձ համայնքային տարածքներում, հետո մուտք գործում անտառ. անտառտնտեսությունների տնօրենների մտահոգությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Խորհրդակցության առանցքում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող հարցերն էին։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի վարչության մարտական պատրաստության բաժնի պետ փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տնօրեններ։

Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանն իր խոսքում ընդգծել է․  Նկատի ունենալով անցյալ տարվա հրդեհների բռնկման փորձը և հաշվի առնելով, որ առջևում հրդեհավտանգ ժամանակաշրջան է, կարևոր է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը։ Մանուկյանն առաջարկել է կարողությունների հստակեցում կատարել, սահմանել հրդեհաշիջման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկ, իրավիճակի գնահատում կատարել, գործողությունների պլաններ մշակել՝ հնարավոր հրդեհների կանխարգելման ուղղությամբ։

Հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համատեքստում Մանուկյանը կարևորել է նաև մարզպետարանների ներգրավվածությունը՝ հավելելով, որ  նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հրդեհներից հետո պարզ է դարձել նաև, որ հրդեհաշիջման ընթացքում իրականացվող աշխատանքների կոորդինացման անհրաժեշտություն կա։

Անտառտնտեսությունների տնօրենները մտահոգություն են հայտնել, որ  հրդեհները հիմնականում բռնկվում են անտառամերձ համայնքային տարածքներում, հետո մուտք գործում անտառ և այս պարագայում անհրաժեշտ է, որ ԱԻՆ-ի կողմից միջամտություն լինի. համապատասխան տեխնիկայի կիրառում՝ անտառային տարածքներ հրդեհի մուտքը կանխելու համար, քանի որ անտառտնտեսություններում եղած ռեսուրսները շատ հաճախ չեն բավարարում։

ԱԻՆ-ի աշխատակիցները եղած դժվարությունները վերացնելու, համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանն իր հերթին «Հայանտառ»-ին է ներկայացրել  որոշակի առաջարկներ, որոնք միտված են արդյունավետ փոխգործակցության իրականացմանը։ 

Խորհրդակցության ընթացքում նաև ընդգծվել է անտառային տարածքներում բջջային կապի բացակայության հարցը։
Հանդիպման ավարտին որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ինչպես ԱԻՆ-ի, այնպես էլ  անտառտնտեսությունների աշխատակիցներ։