Դավիթ Խաժակյանը դիմել է Տարոն Մարգարյանին՝ տեղական տուրքերի և վճարների գործառույթներն իրականացնող հաստիքացուցակները օպտիմալացնելու առաջարկով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեղական տուրքերի և վճարների հաշվառման և գանձնման մեխանիզմները վերանայելու և այդ գործառույթներն իրականացնող հաստիքացուցակները օպտիմալացնելու նպատակով:

 

«Ելք» խմբակցության ղեկավար

Դավիթ Խաժակյանից

Երևան քաղաքում գույքահարկի և աղբահանության վճարների գումարների հավաքագրումն ու գանձումն իրականացվում է մեխանիկական եղանակով. հավաքագրումն իրականացնող աշխատակիցների միջոցով, վճարումների կանխիկ ընդունման անդորրագրերով:Հարգելի՛ պարոն Մարգարյան,

  • Գույքահարկի մասով. վարչական շրջաններում եկամուտների հաշվառման և հավաքագրան բաժինների հիմնական գործառույթը մեխանիկական այս աշխատանքի իրականացումն է, ինչը հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, մեծ հաստիքացուցակների և կանխիկի շրջանառության,
  • Աղբահանության վճարների մասով. վարչական շրջանների ղեկավարներին և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին պատվիրակվել են աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների գումարների հավաքագրման գործառույթները, ինչը ևս հիմք է ծանրաբեռնված վարչական գործունեության, կանխիկի շրջանառության ինչպես նաև գումարների թերհավաքագրման: Այս մասով առկա է նաև աղբահանության վճարների ճշգրիտ հաշվառման խնդիր, քանզի բազմաբնակարան շենքերի պարագայում փաստացի բնակչով ճշգրիտ հաշվառումը իրատեսական չէ և հարուցում է բազմաթիվ խնդիրներ, իսկ ոչ բնակել տարածքներում քառակուսի մետրերով հաշվարկի սկզբունքն վիճահարույց է:

Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում եմ ձևավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի գույքահարկի և աղբահանության վճարների հաշվառման և հավաքագրման մեխանիզմները առաջնորդվելով արդյունավետ կառավարման, իրատեսական մեխանիզմների կիրառման և վճարների արդար հաշվարկման սկզբունքների հիման վրա: Առաջարկում եմ որպես ակնկալվող արդյունք ամրագրել հետևյալը.

  • տեղական տուրքերի և վճարների հաշվարկման պարզ և հստակ մեխանիզմների ձևավորում,
  • տեղական տուրքերի և վճարների վճարման հնարավորություն բանկերի, փոստային մասնաճյուղերի, տերմինալների և այլ հանրամատչելի վճարման համակարգերի միջոցով,
  • կանխիկ վճարումների բացառում,
  • վարչական շրջանների եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների օպտիմալացում և կենտրոնացում քաղաքապետարանի աշխատակազմում:

Հայտնում եմ նաև այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին մասնակցելու պատրաստակամությունս: