Ժողովուրդը չի հավատում զոհերի պաշտոնապես հրապարակված թվերին. որդեկորույս ծնողներին ստիպում են չհրապարակել երեխաների մահը. ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ (թարմացված)

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

15:09
Կեմերովոյի փոխմարզպետ Սերգեյ Ցիվիլյովը ծնկի է իջել բնակիչների առաջ  ու ներողություն խնդրել (տեսանյութ)


12:23

Ռուսական որոշ լրատվամիջոցներ հրապարակել են Կեմերովոյի մի բնակչի  «Չի կարելի լռել, չի կարելի լռել. սա իմ հայրենիքն է, իմ քաղաքն ու իմ հարևանները» նախաբանով մի նամակ, ուր ասվում է, որ հրդեհից մահացածների թիվը ավելի քան 300 է, որից 142-ը երեխաներ: Նամակագիրը նաև նշում է, որ դիակը ճանաչելու եկած որդեկորույս ծնողներին են մոտենում «կոստյումավոր մարդիկ», խնդրում ստորագրել երեխայի մահը չհրապարակելու մասին փաստաթուղթ, հակառակ դեպքում սպառնում չվճարել մահվան համար խոստացված գումարը: Նշենք, որ ՌԴ իշխանությունները խոստացել են 1 միլիոն ռուբլի վճարել մահացածի հարազատներին: 


11:28

Հարազատները հայտնել են Կեմերովոյում հրդեհի հետևանքով 41 երեխայի մահվան մասին. տեղեկացնում է meduza.io-ն:

Հարազատների նախաձեռնող խումբը նաև հայտարարել է, որ դիահերձարաններում քննության են ենթարկելել մահացածների մարմինները: «Դատելով դիակների չափերից կա մոտ 20 մեծահասակ, մնացածը երեխաներ են: Մենք չենք թաքցրել մարմինները, քննել ենք յուրաքանչյուր նկուղ, վերնահարկ, ավտոտնակ: Որոշ մարմիններ պարզապես արկղերում են», – ասել է Կեմերովոյի հանրահավաքի նախաձեռնող խմբի անդամներից մեկը:


Մարտի 27-ի առավոտյան Կեմերովոյի բնակիչները ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպել մարզի վարչական շենքի մոտ: Մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, համաձայն պաշտոնական տվյալներրի, 64 մարդ է մահացել. հաղորդում է meduza.io-ն:

Քաղաքացիները  իշխանություններից պահանջում են պատմել հրդեհի մասին ճշմարտությունը, շատերը չեն հավատում ողբերգության զոհերի պաշտոնապես հրապարակված թվերին: Մյուսները դժգոհություն են հայտնում, որ հրդեհաշիջման աշխատանքներին քիչ թվով հրշեջներ են աշխատել: 

Երբ հավաքվածների մոտ է դուրս եկել Կեմերովոյի փոխմարզպետ Սերգեյ Ցիվիլյովը, ժողովուրդը նրան դիմավորել է «Ճշմարտությո՛ւն», «Հրաժարակա՛ն», «Մարդասպաննե՛ր» կոչերով:

Ցուցարարները պայմանավորվել են ինքնուրույն հաշվարկել առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը:

Հիշեցնենք, որ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է 64 մարդ:

Ականատեսների վկայությամբ՝ հրդեհի ժամանակ չեն զբաղվել մարդկանց անվտանգ տարհանելու հարցով, և հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել: