Կրակոցները տևել են ժամուկեսից ավելի․ Հարավի գյուղապետը՝ հրադադարի երեկվա խախտման մասին

Լուրեր

29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
Բոլորը

Երեկ՝ ժամը 22․30-ի սահմաններում, ադրբեջանական կողմից սկսվեցին կրակոցները մեր դիրքերի ուղղությամբ․ այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։

«Ժամուկեսից ավելի շարունակվել են կրակոցները, մինչև որ ռուս խաղաղապահները եկան, բարձրացան այդ դիրք, որի ուղղությամբ կային կրակոցները։ Գիշերը ժամը 1-ի կողմերն են բարձրացել դիրքեր։ Դրանից հետո իրավիճակը հանգիստ էր, մինչև հիմա էլ հանգիստ է»,-մանրամասնեց գյուղապետը։ Նա նշեց, որ ադրբեջանցիները կրակել են ավտոմատից, գնդացրից։ Այլ զինատեսակներ, ըստ Ղազարյանի՝ չեն կիրառվել։

Հարցին՝ բնակչության շրջանում ի՞նչ տրամադրություններ են, գյուղապետը նշեց․«Ապրում ենք մեր հարազատ գյուղում, խուճապ չկա, մենք պիտի մեր տեղում ապրենք։ Խուճապային տրամադրություն նույնիսկ կրակոցների ժամանակ չի եղել։

Ճիշտ է՝ երեխեքն այնպես չէ, որ չեն վախենում, բայց ամեն մեկն իր տեղում, նույն կյանքով ապրում է։ Գյուղի ջահելները երեկ մինչև ժամը 2-ը, 3-ը սպասում էին՝ գյուղը պաշտպանելու համար։ Մենք պատրաստ ենք մեր գյուղը պաշտպանել։ Գյուղում որքան ջահել տղա կա, որ կարող է զենք բռնել՝ բոլորն էլ կարող են գյուղը պաշտպանել»։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց, որ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել էր Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Մերի Մարտիրոսյան