Աբազյանի ղեկավարը Պուտի՞նն է, թե՝ Փաշինյանը. Կրեմլի հրահանգը ՀՀ ԱԱԾ-ին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանը միացել է Ռուսաստանի նախաձեռնած հակաժողովրդավարական շարժմանը, որի թվում են նաեւ բռնատիրական կեցվածքով հայտնի Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: Հակաժողովրդական շարժման նախաձեռնողը Ռուսաստանը քսան տարուց ավելի ղեկավարող եւ խիստ վիճահարույց ընտրություններով, այդ թվում՝ նաեւ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, վերընտրվող Վլադիմիր Պուտինն է:

Այսօր Կրեմլի ազդեցության գոտում գործող լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությանը, հայտնեցին, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները քննարկել են, ըստ հաղորդագրության, Արեւմուտքի ապակառուցողական ազդեցության եւ դրսից «ժողովրդավարությունը» բռնի կերպով ԱՊՀ երկրներում արմատավորելու փորձերը:

Սերգեյ Նարիշկինի ղեկավարած արտաքին հետախուզական ծառայությունը շեշտում է, որ հատուկ ծառայությունների ղեկավարները, որոնց թվում, ի դեպ, նաեւ հեղափոխական Հայաստանի ԱԱԾ տնօրենն է, հանգել են այն միասնական կարծիքին, որ այդ ժողովրդավարության ներդրման գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը:

Պուտինի մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին:

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները խիստ մտահոգիչ են համարում հեղափոխությամբ ձեւավորված իշխանության կողմից ԱԱԾ տնօրեն նշանակված Արմեն Աբազյանի մասնակցությունն այդ հանդիպմանը՝ նշելով, որ այսպիսով վտանգվում է Հայաստանի ինքնիշխանությունը:

2018 թվականի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ժողովրդավարության ամրապնդումը համարում էին իրենց թիվ մեկ ձեռքբերումը: Այժմ անհասկանալի է, թե այս նույն իշխանության հատուկ ծառայության ղեկավարը ինչպես է հանգել այն մտքին, որ Արեւմուտքը ապակայունացնում է Հայաստանի ներքաղաքկան կյանքը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է՝ Պուտինը հրահանգ է տվել հատուկ ծառայությունների ղեկավարներին, ինչն արտառոց է:

Արթուր Սաքունցը նշում է՝ այսօրինակ հանդիպումներն անընդունելի են, քանի որ ինքնիշխան պետություններում ինստիտուտներն ու նրանց ղեկավարները հաշվետու են միայն սեփական ժողովրդին այլ ոչ թե այլ գերտերությունների ղեկավարների։

Արդյոք Հայաստանի քաղաքական ղեկավարությունը համաձա՞յն է Պուտինի հետ հանդիպմանը ներկայացված դիրքորոշմանը, որը հաստատել է նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրենը, թե՞ Ժողովրդավարությունը փորձ է արվում Արեւմուտքի կողմից բռնի ներդնել Հայաստանում:

Արթուր Սաքունցի այս հարցին ի պատասխան՝ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշում է, որ ժողովրդավարություն Հայաստանում կա եւ այն ներդնել պետք չէ:

Իշխանական պատգամավորը նաեւ համակարծիք չէ, որ ինքնիշխան պետությունների հատուկ ծառայություների ղեկավարների հետ Պուտինի հանդիպումը վերջիններիս հնրահանգավորելու նպատակ է ունեցել

Այս քննարկման համատեքստում ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանի անվտանգությանն ու ինչ քայլեր են ձեռնարկվելու, կամ օրինակ ինչպես է Հայաստանի ԱԱԾ-ն համագործակցելու Ադրբեջանի հատուկ ծառայության հետ: Թեմայի վերաբերյալ փորձեցինք լսել ԱԱԾ տնօրենի դիրքորոշումը, սակայն Արմեն Աբազյանի ղեկավարած կառույցից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը եւ արդեն արված է։

Մինչ ԱԱԾ պարզաբանումը մնում է հուսալ, որ հեղափոխական Հայաստանի ԱԱԾ ներկայիս տնօրենն ի վիճակի կլինի առաջ մղել բացառապես Հայաստանի շահերը եւ չառաջնորդվել մեկ այլ պետության ղեկավարի հրահանգներով: Հիշեցնենք՝ նախորդ տարի Պուտինի վարչակազմի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Դոսյե» կենտրոնն ԱԱԾ նախկին տնօրեններ Կառլոս Պետրոսյանին, Գեորգի Կուտոյանին եւ Արթուր Վանեցյանին ներկայացրել էր որպես Կրեմլի գործակալներ:

Նարեկ Կիրակոսյան