Եթե Էրդողանը ցանկանում է դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, թող սահմանները բացի, այլ ոչ թե անընդհատ հայտարարի, թե Ալիևն իմ եղբայրն է․ Բագրատ Էստուկյան

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասի բոլոր հարցերում իր մասնակցությունն ունենալ: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլում հրապարակվող՝ «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։

«Թուրքիայի ցանկությունն է իր ազդեցությունը տարածելը, դրա համար էլ նախաձեռնել է «3+3» բանակցային ձևաչափը։ Այն ինքն իրենով հակասություններով լի է։ Տեսնում ենք, որ հիմա սրվել են հարաբերությունները Իրանի և Ադրբեջանի միջև։ Դրա համար կարծում եմ՝  վաղ է խոսել ձևաչափի իրականացման մասին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին բանակցային նոր՝ «3+3» ձևաչափի քննարկման մասին, որը Ռուսաստանից և Իրանից բացի՝ կարող է ներառել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր՝ ձևաչափի շրջանակում քննարկվելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը՝ հավելելով, որ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել գաղափարի վերաբերյալ:

Նշենք նաև, որ այդ ձևաչափի մասին պատերազմից հետո խոսում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, նրա այս գաղափարն աջակցություն ուներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Բագրատ Էստուկյանի խոսքով՝ եթե Թուրքիան այդքան շատ է ցանկանում, որ նման նախագծերն իրականություն դառնան, առաջին հերթին պետք է բացի Հայաստանի հետ իր սահմանները, դիվանագիտական հարաբերություններ հաստատի։ «Ցանկանում է դերակատարում ունենալ, թող իրական, բարի քայլեր անի՝ սահմանները բացի, այլ ոչ թե անընդհատ հայտարարի, թե Ադրբեջանն իմ եղբայրն է, Ալիևն իմ եղբայրն է»,- ասաց նա։

Էստուկյանը նաև նկատեց, որ այս հարցում Ռուսաստանը Թուրքիայի առջև որևէ պարտադրանք չի դնի, չի փորձի համոզել, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի ՀՀ-ի առջև սահմանները։ Նա նշեց, որ բացի այդ, ոչ բոլոր երկներին է ձեռնտու, որ Թուրքիան բացի իր սահմանը ՀՀ-ի հետ։ Օրինակ՝ Վրաստանը դրա արդյունքում տնտեսական վնասներ կկրի։

«Հրապարակային, էկրանների առջև բոլորը խոսում են սահմանների բացման մասին, բայց իրականությունը այլ է․ բոլորն ունեն իրենց խնդիրները։ Ես էլ եմ ցանկանում, որ տարածաշրջանում բարյացակամություն լինի, բոլորը համագործակցեն։ Բայց ցանկություններն այլ են, իրականությունը՝ այլ»,- ասաց նա։

Իսկ դիտարկմանը, թե հնարավոր է, որ տարածաշրջանային տարբեր գործընթացների արդյունքում, ի վերջո, Հայաստանը զիջի, կատարի թուրք-ադրբեջանական ցանկությունը՝ նրանց միջանցք տրամադրի Սյունիքում, պոլսահայ խմբագիրը պատասխանեց․ «Թուրքիան երբեք բարյացակամ չի եղել Հայաստանի նկատմամբ, դրա համար էլ անընդունելի եմ համարում Հայաստանի կողմից որևէ բարյացակամ վերաբերմունք նրա նկատմամբ։ Հայաստանը Ադրբեջանի համար բացում է իր օդային սահմանը դեպի Նախիջևան, իսկ Թուրքիան փակել է Հայաստանի համար իր օդային սահմանը։ Ինչո՞ւ է Հայաստանը բարյացակամ, անկարելի է»։

Նա քիչ հավանական համարեց «3+3» ձևաչափի իրականացումը։ «Ես այս զարգացումները ձևական եմ համարում, ոչ թե իրական, ճշմարիտ։ Չեմ կարծում, որ այս ձևաչափի երկրները որևէ հավատ ունեն միմյանց նկատմամբ։ Միամտություն պետք է լինի միմյանց հավատալը։ Հատկապես Հայաստանի պարագայում։ Փաշինյանը հայտարարում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց իրականությունը դրա մասին չէ։ Միայն խոսքերն են դրա մասին։ Բոլոր երկրներն էլ խաղաղության դարաշրջանից շատ հեռու են»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան