Սերտիֆիկացված ծառերի տնկիներ կբաժանվեն. կառավարությունը խթանում է այգեգործությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին առաջարկում է հանել իրենց այգիների չսերտիֆիկացված ծառերն ու փոխարենը տնկել կառվարության տրամադրած բարձր բերքատվությամբ տնկիները։

Այս առաջարկն այսօր վարչապետը հնչեցրեց կառավարության նիստում` ՀՀ էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին հանձնարարելով մշակել համապատասխան աջակցության ծրագիրը։

«Ես Հայաստանի գյուղական բնակավայրերով երբ որ անցնում եմ, նայում եմ մարդկանց այգիներին ու բակերին և տեսնում եմ մի այսպիսի առանձնահատկություն. տնամերձ այգիները մեր քաղաքացիները չեն դիտարկում որպես եկամտի պոտենցիալ աղբյուր` դե, ծառ է, տնկած է, կա՛մ բերք կտա, կա՛մ չի տա։ Եվ, գործնականում, մենք այստեղ մտածողության փոփոխության կարիք ունենք»,- նշեց վարչապետը։

Նրա դիտարկմամբ` նման տնամեձ հողամասերը, որպես կանոն, չեն հաշվառվում իբրև չմշակվող հողատարածքներ, թեև գործնականում դրանց բերքատվությունը գրեթե զրոյական է։

«Եթե քաղաքացին համաձայնում է իր հողամասը մաքրել, բոլոր չսերտիֆիկացված ծառերը հանել, կառավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի։ Պլյուս` եթե իրենք այդ տնկիների համար ունենան կաթիլային ոռոգման համակարգ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: